Երեկ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի շրջանակներում «Էվերթոն»-ը «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում ընդունել էր «Բոլթոն»-ին:
63-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց տանտերերի ամերիկացի դարպասապահ Թիմ Հովարդը: Չնայած, որ Հովարդը մրցակցի դարպասին հարված չէր կատարում, սակայն փոխանցումն էլ բավական եղավ «Բոլթոն»-ի դարպասապահ Ադամ Բոգդանին խայտառակելու համար:
Հիշեցնենք, որ Դավիդ Ն’Գոգի և Գերրի Քեյհիլլի խփած գնդակների շնորհիվ «Բոլթոն»-ը 1:2 հաշվով հաղթանակ տարավ: