Իսպանական AS թերթի հաղորդմամբ, Վիկտոր Մունյոսը նշանակվել է Գրոզնիի «Թերեք»-ի գլխավոր մարզիչ: Պայմանագրի պայմանների մասին տեղեկություններ չկան: «Թերեք»-ի պաշտոնական կայքում նույնպես տվյալներ չկան: Անցյալ մրցաշրջանում ակումբը մարզում էր Անատոլի Բայդաչնին: Առաջնության ավարտից հետո սպորտային լրատվամիջոցները գրում էին Բայդաչնիի հնարավոր պաշտոնանկության մասին, բայց նրան փոխարինողների թվում նշվում էին միայն տեղական մասնագետների անուններ, և ոչ մի խոսք չկար իսպանացի հայտնի մասնագետի մասին: Հիշեցնենք, որ Վիկտոր Մունյոսը մարզչական կարիերան սկսել է 1995 թվականից և աշխատել իսպանական այնպիսի բարձրակարգ թիմերում, ինչպիսիք են «Վիլյառեալ»-ը, «Սարագոսա»-ն, «Խետաֆե»-ն և «Մալյորկա»-ն: