Բրիտանացի հանրահայտ մարդկանց մասնակցությամբ Ամանորյա երեկոն տեղի ունեցավ Մայֆերի Արվեստի Ակումբում` Լոնդոնի կենտրոնում: Ֆուտբոլիստներից ներկա էր միայն Դևիդ Բեքհեմը, ով այդ երեկոյին մասնակցելու համար հատուկ ժամանել էր ԱՄՆ-ից: Նրա հետ զվարճանում էր նաև արքայազն Հարրին: Երեկույթի ավարտին Հարրին այնքան էր գինովցած, որ միայն իր թիկնապահների օգությամբ կարողացավ նստել Բեքհեմի մեքենան, որով ել հասավ թագավորական նստավայր:
Բեքհեմը չհամարձակվեց նստել մեքենայի ղեկին, ինչն արեց վարորդը: Ամբողջ երեկոյի ընթացքում Բեքհեմն ու Հարրին զբարճացան Ջեյմս Քորդենի և Դեյվ Գարդների հետ:
Բրիտանական մամուլը նշում է, որ դրանից հետո Վիկտորիան մեծ սկանդալ էր բարձրացրել, քանի որ այդ ժամանակահատվածում ֆուտբոլիստը կնոջն ու 4 երեխաներին թողել էր տանը: Այսպիսով, Վիկտորիան իր հավաքակածուում կսպասի նոր ադամանդների, որոնց միջոցով էլ ֆուտբոլիստը սովորաբար հարթում է տարաձայնությունները:









































