Երեկ Կիպրոսում FIBA EuroChallenge գավաթի խաղարկության շրջանակներում կայացած թուրքական «Փինար Քարշիյաքա» և կիպրական «Հապոել»-ի հանդիպումն ավարտվել է ծեծուջարդով։ Zaman-ի հաղորդմամբ, խաղի ընթացքում հույն երկրպագուները Հայաստանի դրոշներով և «հայկական» կարգախոսներով սադրել են թուրք բասկետբոլիստներին, իսկ խաղի ավարտից հետո հույները մահակներով ու քարերով հարձակվել են թուրքերի վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Թուրքական ակումբի մարզիչ Հաքան Դեմիրի խոսքերով, իրենց կյանքին վտանգ է սպառնացել: «Հանդիպման ավարտից հետո մարզադաշտ դուրս եկավ հազարից ավել մարդ: Անգամ ոստիկանական հատուկ ուժերը չկարողացան կասեցնել նրանց: Մեր կյանքը վտանգված էր»: