Հեռուստահաղորդման ժամանակ, որի հյուրերն էին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, Ուեյն Ռունին, Ռայան Գիգսը և Ջոնաթան Էվանսը, կազմակերպվել էր խաղ, որի ժամանակ Ռունին պետք է ցույց տար խաղընկերների` իրեն տրված առաջադրանքը. «Խաղա` ինչպես Բեքհեմը»:
Դրանից հետո Ռունին կատարեց ոչ թե խաղային դրվագ, այլ Ֆերգյուսոնի` կիսապաշտպանի գլխին խաղակոշիկով հասցրած հարվածը: Դա առաջացրեց նույնիսկ սըր Ալեքսի ծիծաղը:





































