Այսօր Գերմանիայի առաջնությունում կայացան առաջին խաղաշրջանի վերջին տուրի 6 հանդիպումները: Մրցաշարային աղյուսակի առաջատար Դորտմունդի «Բորուսիա»-ն այս մրցաշրջանում կրեց իր երկրորդ պարտությունը: Դորտմունդցիների` 15 խաղից բաղկացած անպարտելի սերիան ընդհատեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ը: Հանդիպման 87-րդ րոպեին միակ և հաղթական գնդակը խփեց «Այնտրախտ»-ի գլխավոր ռմբարկու Թեոֆանիս Գեկասը: Կարելի է առանձնացնել նաև «Շալկե»-ի խոշոր` 3:0 հաշվով, տարած հաղթանակը «Քյոլն»-ի նկատմամբ: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ գելզենկիրխենցիների կենդանի լեգենդ Ռաուլը: «Վոլֆսբուրգ»-ը, առաջին խաղակեսում 0:2 հաշվով պարտվելուց հետո, կարողացավ հավասարեցնել հաշիվը «Հոֆենհայմ»-ի հետ խաղում` 2:2: Մյուս հանդիպումներում արձանագրվեցին հետևյալ արդյունքները. «Վերդեր»-«Կայզերսլաուտերն»` 1:2, «Նյուրնբերգ»-«Հանովեր»` 3:1, «Սանկտ Պաուլի»-«Մայնց»` 2:4: «Բայեր»-«Ֆրայբուրգ» և «Շտուտգարդ»-«Բավարիա» հանդիպումները կկայանան վաղը: