Լվովում ավարտվեց շախմատի Միխայիլ Վասիլիշինի 8-րդ հուշամրցաշարը:
A խմբում Հայաստանը ներկայացնող Վահե Բաղդասարյանը 9-րդ տուրում զիջեց ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Գոգանովին և 4,5 միավորով 10 մասնակիցների մեջ գրավեց 6-րդ տեղը: Հաղթող ճանաչվեց ուկրաինացի շախմատիստ Յուրի Վովկը:
B խմբում հանդես եկող Տիգրան Ս. Պետրոսյանը 9-րդ տուրում ոչ-ոքի ավարտեց իր պարտիան մոլդովացի շախմատիստ Անատոլի Զայարնիի հետ և վաստակած 5,5 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը: