AP-ի հաղորդմամբ, ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը Աբու-Դաբի կատարած այցի ժամանակ ներողություն է խնդրել սեռական փոքրամասնություններից, որոնց նա կոչ էր արել զերծ մնալ սեռական հարաբերություններից Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության օրերին: «Ես երբեք խտրականության կողմնակից չեմ եղել և միշտ քննադատել եմ խտրականության բոլոր տեսակի դրսևորումները: Հենց դրա դեմ էլ մենք պայքարում ենք: Եթե ինչ-որ մեկը վիրավորվել է իմ խոսքերից, ցավում եմ և ներողություն խնդրում»: