Աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (37-4-1), ով դեկտեմբերի 3-ին Անահայմում (ԱՄՆ) Անսելմո Մորենոյին զիջեց թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով Աշխարհի չեմպիոնի կոչումը (32-1-1), դժգոհ է իր հակառակորդի անցկացրած մարտից.
«Նա ամբողջ մարտի ընթացքում խուսափում էր հարձակումներից: Մորենոն ցանկանում էր հաղթել միավորներով: Հակառակորդս չէր ծրագրել ինձ նոկաուտի ենթարկել և ոչ մի ակտիվ գործողությամբ աչքի չընկավ: Դրանով նա փչացրեց մենամարտը, և այդ պատճառով ես պարտվեցի»: