Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում

Եվրա-չինական երկխոսությունը պահանջված է առավել քան երբեւէ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փարիզում հյուրընկալելով եվրոպական շրջագայություն սկսած Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին: Նա Ֆրանսիայից է սկսել այցը եվրոպական երկրներ: Ֆրանսիայից բացի Չինաստանի նախագահը այցելելու է նաեւ Սերբիա եւ Հունգարիա: Ընդ որում ուշագրավ է, որ Ֆրանսիայում նա Մակրոնից բացի հանդիպել է նաեւ Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի հետ:

Ի տարբերություն Մակրոնի, Լայենը ՍիՑզինպինի հետ քնննարկումներում եղել է զուսպ, անգամ թափանցիկ քննադատության է ենթարկել Չինաստանի տնտեսական քաղաքականությունը, խոսելով Եվրոպայի դեինդուստրիալիզացիայի վտանգի մասին: Հատկանշական է, որ Չինաստանի նախագահը Լայենի հետ հանդիպել է Փարիզում: Այդպիսով Պեկինը թերեւս ժեստ է արել հենց Ֆրանսիայից, ընդգծելով Փարիզի եվրոպական առաջնորդության հանդեպ իր վերաբերմունքը: Իսկ Եվրամիության ներկայիս ղեկավար կազմի հանդեպ վերաբերմունքի որոշակի դրսեւորում է եւ այն, որ Չինաստանի նախագահը այցելում է Բրյուսելում կառավարող միավորի հանդեպ ընդդիմախոսությամբ աչքի ընկնող Հունգարիա եւ Սերբիա:

Արդյո՞ք Պեկինը ակնկալում է, որ պաշտոնական Փարիզը որոշակի այլ շեշտադրումներով առաջնորդի Եվրամիությանը, դրա դիմաց խոստանալով աջակցություն այդ առաջնորդությանը: Ֆրանսիայի նախագահն այդ աջակցությունը փնտրում է նվազագույնը ավելի քան տարի: Նախորդ տարի ապրիլին նա այցելեց Պեկին: Ի դեպ, մի ուշագրավ դետալ՝ այդ ժամանակ Պեկինում էր նաեւ Իրանի արտաքին գործերի նախարարը եւ Մակրոնի չինական այցի ընթացքում Ֆրանսիայի արտգործնախարար Կոլոմինան Պեկինում հանդիպում է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ:

Այժմ Չինաստանի նախագահն է կատարում պատասխան այց՝ եվրոպական ընտրություններից մեկ ամիս առաջ: Դա ունենալու է էական նշանակություն, իսկ այդ ընտրությունների արդյունքը չի կարող էական նշանակություն չունենալ Եվրամիության առաջատարության գլխավոր հավակնորդի, ինչպես Մակրոնն է ասում՝ ցամաքային Եվրոպայի մմիակ միջուկային տերության համար: Ֆրանսիա այցից առաջ Չինաստանի նախագահը հարցազրույց էր տվել ֆրանսիական Ֆիգարոին, որտեղ խոսել էր ուկրաինական հակամարտության կարգավորումը արագացնելու անհրաժեշտության մասին: Այստեղ առերեւույթ բավականին ուշագրավ վիճակ է: Չինաստանը սերտ գործակցում է Ռուսաստանի հետ, եւ ավելին՝ ըստ ամերիկյան գնահատականների, աջակցում տեխնոլոգիական առումով:

Մինչդեռ, Ֆրանսիան գոնե առերեւույթ աչքի է ընկնում կոշտ հակառաւոսական հայտարարություններով: Ինչպե՞ս կհարաբերվեն այդ դեպքում Սի Ցզինպինն ու Մակրոնը Փարիզում: Թե՞ այդուհանդերձ, խորքային շերտերում իրավիճակը բոլորովին միարժեք չէ, ինչպես կարող է թվալ հրապարակային հռետորաբանության մակարդակում եւ խոսելով եվրոպա-չինական կոմունիկացիայի՝ ինչպես երբեւէ կարեւորության մասին, Ֆրանսիայի նախագահը գործնականում հայտնում է լայն պայմանավորվածությունների պատրաստ լինելու մասին: Լինելու դեպքում, դրանք իրենց ազդեցությունն են թողնելու նաեւ Կովկասի վրա, անխոս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում