Friday, 03 07 2026
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան

Երեւանը Բրյուսել-Բուդապեշտ թնջուկի եւ Բուդապեշտ-Բաքու ջերմության միջեւ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանը այսօր մեկնում է Հունգարիա, որտեղ նա բանակցություն կվարի իր հունգարացի գործընկերոջ հետ: Միրզոյանի այցը տեղի է ունենում այն տեղեկության ֆոնին, որ Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին մոտ տասը միլիոն դոլարի պաշտպանական միջոցներ տրամադրելու գործընթացը: Խոսքը այն «ոչ մահաբեր» միջոցների մասին է, որ հայտարարեց Հայաստանում Եվրամիության դեսպանը:

Հունգարիան արգելափակում է այդ որոշումը, ըստ լրատվամիջոցների, պայմանով, որ այդ հիմնադրամից օժանդակություն ցուցաբերվի նաեւ Ադրբեջանին, այսպես ասած բալանսը պահելու համար: Հունգարիան արգելափակում է Ադրբեջանի՞ խնդրանքով, հաշվի առնելով սերտ կապերը: Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունը սառեցնելու որոշում կայացրեց 2012 թվականի սեպտեմբերին, հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում ՆԱՏՕ վարժանքների ընթացքում սպանած ոճրագործ, առանց արտահանձնամն իրավունքի ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հայտնի որոշումից հետո:

Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ այդ գործարքից հետո Սաֆարովը վերադարձավ Բաքու եւ հերոսացվեց՝ ազատ արձակվելով: Հայաստանը Հունգարիայի հետ հարաբերությունը վերականգնելու մասին սկսեց խոսել 44-օրյա պատերազմից հետո, 2021 թվականին: 2021 թվականի դեկտեմբերին հայտարարվեց, որ Հունգարիայի միջնորդությամբ 5 հայ գերի է վերադառնում Բաքվից Երեւան: Մեկ տարի անց՝ 2022-ի դեկտեմբերին, Երեւանն ու Բուդապեշտը հայտարարեցին դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու որոշման մասին: 2023 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստան ժամանեց Հունգարիայի արտգործնախարար Սիյարտոն:

Հայ-հունգարական հարաբերության այս աճող բարելավման ֆոնին տարակուսելի է, որ Բուդապեշտը արգելակում է Հայաստանին հատկացվելիք եվրոպական օժանդակությունը, այն էլ մի պարագայում, երբ խոսքը սպառազինության մասին չէ, այլ պաշտպանական տարբեր «ոչ մահաբեր» միջոցների, որոնք իհարկե որեւէ կերպ սպառնալիք չեն Ադրբեջանի համար: Սա հայկական դիվանագիտության բացթողու՞մ է, որ մեկնում է շտկելու Արարատ Միրզոյանը, թե՞ Բրյուսել-Բուդապեշտ հարաբերության հարց, որը այսօր մեղմ ասած այնքան էլ հարթ չէ: Բայց, այդ դեպքում Բուդապեշտը ինչի՞ է ուզում հասնել Հայաստանի համար օժանդակությունն արգելակելով, եթե դա պարզապես Բաքվի խնդրանք չէ, թեեւ Ադրբեջանը կարծես թե առայժմ չի դիմել եվրոպական նույն հիմնադրամից իր համար էլ օժանդակություն ստանալու հայցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում