Sky News-ի հաղորդմամբ, Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Փոլ Գասկոյնին դատապարտել են 2 ամսվա ազատազրկման` մեքենան ոչ սթափ վիճակում վարելու համար: Հայտնի ֆուտբոլիստին մեկ տարով զրկել են վարորդական իրավունքից և պարտավորեցրել` ալկոհոլից կախվածության դեմ բուժման կուրս անցնել: 43-ամյա բրիտանացուն ձերբակալել են դեկտեմբերի 8-ին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին էլ Գասկոյնը կասկածվում էր թմրադեղեր պահելու համար: