Եվրոպայում պարզ դարձան Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ-ի բոլոր մասնակիցները: 1/8 եզրափակչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում: Ըստ խմբում զբաղեցրած տեղի՝ 16 թիմերը կբաժանվեն երկու զամբյուղների.
A զամբյուղ. Առաջին տեղ զբաղեցրած թիմեր
«Տոտենհեմ» (Անգլիա), «Շալկե» (Գերմանիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Բավարիա» (Գերմանիա), «Չելսի» (Անգլիա), «Ռեալ» (Իսպանիա), «Շախտյոր» (Ուկրաինա)
B զամբյուղ. Երկրորդ տեղ զբաղեցրած թիմեր
«Ինտեր» (Իտալիա), «Լիոն» (Ֆրանսիա), «Վալենսիա» (Իսպանիա), «Կոպենհագեն» (Դանիա), «Ռոմա» (Իտալիա), «Մարսել» (Ֆրանսիա), «Միլան» (Իտալիա), «Արսենալ» (Անգլիա)։
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում չեն կարող հանդիպել նույն երկիրը ներկայացնող թիմերը, ինչպես նաև նույն խմբից փլեյ-օֆֆ դուրս եկած թիմերը: