Երիտասարդ շախմատիստ Վահե Բաղդասարյանը, գրոյսմաստերներ Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը ֆրանսիական Բաստիա քաղաքում մասնակցում են խոշոր մրցաշարի: Բացի մեր տղաներից, մրցաշարին մասնակցում են տարբեր երկրների 178 ներկայացուցիչներ:
Անցկացրած 4 մրցավեճերից հետո Հրանտ Մելքումյանը և Ավետիք Գրիգորյանը, վաստակած 3.5 միավորներով, գտնվում են առաջատարների խմբում, իսկ Բաղդասարյանի ակտիվում կա 2.5 միավոր: