Կիևի «Դինամո»-ի և Ուկրաինայի հավաքականի ավագ Անդրեյ Շևչենկոն «Ուկրաինա- 2012» տեղեկատվական կենտրոնին տված հարցազրույցում հայտնել է, որ ֆուտբոլիստի կարիերան ցանկանում է ավարտել 2012 թ. Եվրոպայի առաջնությունից հետո: «Ես ուզում եմ կարիերաս ավարտել Եվրո-2012-ից հետո: Դեռ չի վերջացել Ուկրաինայի առաջնությունը, և ես շարունակում եմ խաղալ իմ թիմում, հաջորդ տարի նույնպես հանդես կգամ Կիևի «Դինամո»-ում»: