«Բարսելոնա»-ն գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Ռուբին»-ի հետ խաղի նախօրեին տված հարցազրույցում ընդգծել է, որ իր և իր թիմի առջև դրված չէ ամեն գնով «Ռուբին»-ին հաղթելու խնդիր: «Մեր նպատակն էր խմբում առաջին տեղը զբաղեցնելը, մենք նպատակադրված չենք հաղթել միայն այն բանի համար, որ երբեք չենք հաղթել Բերդիևի թիմին: Մենք պետք է գեղեցիկ ֆուտբոլ խաղանք, որ երկրպագուները հաճույք ստանան»:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն երեք անգամ հանդիպել է Կազանի «Ռուբին»-ին և ոչ մի անգամ չի կարողացել հաղթանակ տոնել` երկու ոչ-ոքի, մեկ պարտություն: