Քիչ առաջ Լեհաստանի Կրակով քաղաքում ավարտվեց Եվրո 2012-ի անցումային խաղերի վիճակահանությունը: Հիշեցնենք, որ եվրոպական մայրցամաքի ֆուտբոլային առաջնությանը մասնակցելու համար ՈւԵՖԱ-ի անդամ երկրների հավաքականներն ընդգրկվել էին 10 խմբերում, որոնց հաղթողները` Գերմանիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Հունաստանի, Անգլիայի, Դանիայի և Իսպանիայի հավաքականները, ստացել էին առաջնության ուղեգրեր: Մեկ ուղեգիր էր ստացել նաև երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականը, որն ուներ լավագույն ցուցանիշները. Այն բաժին էր ընկել Շվեդիային:
Երկրորդ տեղ զբաղեցրած ութ թիմեր բաժանվել էին երկու զամբյուղների` որոնցից առաջինում ավելի լավ ցուցանիշներ ցուցադրած Խորվաթիայի, Պորտուգալիայի, Իռլանդիայի և Չեխիայի թիմերն էին, իսկ երկրորդ` ավելի թույլ, զամբյուղում Թուրքիայի, Էստոնիայի, Մոնտենեգրոյի ու Բոսնիա և Հերցեգովիանիայի հավաքականներն էին:
Կրակովում կայացած վիճակահանությամբ պարզվել է, որ 4 զույգերը, որոնք կպայքարեն մնացյալ 4 ուղեգրերի համար, ունեն հետևյալ տեսքը.
Թուրքիա-Խորվաթիա
Էստոնիա-Իռլանդիա
Չեխիա-Մոնտենեգրո
Բոսնիա-Պորտուգալիա
Տեղեկացնենք նաև, որ առաջին խաղերը տեղի կունենան նոյեմբերի 11-ին և 12-ին, իսկ պատասխան հանդիպումները` նոյեմբերի 15-ին:
Լուսանկարը` Uefa.com-ի






































