«Եվրո-2012»-ի ընտրական փուլի Հայաստան-Մակեդոնիա (4:1) հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիկ Մխիթարյանը, ով դարձավ մեր թիմի 2-րդ գոլի հեղինակը, նշել է, որ հարկավոր է տեմպը չթուլացնել:
«Այո, մենք խոշոր հաշվով հաղթանակ տարանք: Բայց հավատացեք` հաղթանակը հեշտ չտրվեց: Մակեդոնիայի հավաքականը թույլ թիմ չէ: Նրան հաղթելու համար հարկավոր է անմնացորդ նվիրումով խաղալ: Ուրախ եմ, որ մեզ դա հաջողվեց: Այժմ պետք է տեմպը չթուլացնել և սառը գլխով մոտենալ Դուբլինի հանդիպմանը»: