Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունից այսօր առավոտյան դուրս մնաց հերթական հայ մարզիկը: Մինչև 49 կգ քաշային կարգում 1/16 եզրափակչի՝ Հովհաննես Դանիելյան-Նաոյա Ինոուե մարտի երկրորդ ռանդում, երբ հաշիվը 2:12 էր, հաղթանակը շնորհվեց ճապոնացի բռնցքամարտիկին:
Այսօր երեկոյան ռինգ դուրս կգա Հայաստանի հավաքականի վերջին հույսը՝ մինչև 75 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Հակոբյանը, ով 1/8 եզրափակչի ուղեգրի համար կմրցի լեհ Տոմաշ Յաբլոնսկու հետ: