Քիչ առաջ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ավարտվեցին 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնություններն ընդունող երկրների ընտրությունները: ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հրապարակեց ընտրությունների արդյունքը, որին մասնակցել էին կազմակերպության գործկոմի 22 անդամներ: Այսպիսով աշխարհի 2018 թվականի առաջնությունը կկայանա Ռուսաստանում: Աշխարհի առաջնությունը կընդունեն Ռուսաստանի 13 քաղաքներ (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կազան, Եկատերենբուրգ, Սամարա, Յարոսլավլ, Նիժնի Նովգորոդ, Սարանսկ, Վոլգոգրադ, Դոնի Ռոստով, Կրասնոդար, Սոչի, Կալինինգրադ):
Իսկ 2022 թվականի՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կհյուրընկալի Քաթարը: