Saturday, 20 06 2026
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում

Հայ կիսապաշտպանի բենեֆիսը Ռուսաստանում․ Հերթը Ալեքսանդր Պետրակովինն է

«Նիժնի Նովգորոդի» 22-ամյա հայ կիսապաշտպան Էդգար Սևիկյանը դարձել է մեկնարկած մրցաշրջանի հայտնություններից մեկը։ Անցկացրած 6 հանդիպումներում նա արդեն 3 գնդակ է խփել։ Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Նիժնի Նովգորոդը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Ախմատին»։ Դաշտի տերերի կազմում առաջին րոպեին աչքի ընկավ Սևիկյանը։ Վերջինս ճանաչվեց նաև այս մրցավեճի լավագույն ֆուտբոլիստ։ Ավելի վաղ Սևիկյանը գոլի հեղինակ էր դարձել նաև «Նիժնի Նովգորոդի» նախորդ խաղում՝ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում գրավելով Մոսկվայի «Սպարտակի» դարպասը։ Ի դեպ, կատարած դրիբլինգների ցուցանիշով հայ ֆուտբոլիստն առաջինն է Ռուսաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունում։ Սևիկլյանը իրականացրել է 12 հաջողվեծ դրիբլինգ։ Առաջին գնդակը այս մրցաշրջանում Սևիլյանը խփել էր Մոսկվայի «Դինամոյի» դարպասը։ Ռուսական մամուլը արդեն գրում է Սևիկյանին Ռուսաստանի ազգային հավաքական հրավիրելու անհրաժեշտության մասին։ «Եթե առաջարկ լինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, սիրով կհամաձայնեմ։ Կցանկանայի խաղալ Հայաստանի հավաքականում։ Դիտել եմ վերջին հանդիպումները և ուրախ եմ թիմի արդյունքներից։ Դա շատ լավ է մեզ համար»,- այս տարվա հուլիսին Metaratings-ին տված հարցազրույցում ասել էր Սևիկյանը: Միաժամանակ ֆուտբոլիստը հայտնել էր, որ ՀՖՖ–ի ներկայացուցիչներն իր հետ կապ չեն հաստատել։

Նշենք, որ Սևիկյանը խաղում կիսապաշտպանության աջ եզրում։ Խաղային այս դիրքում մեր հավաքականում մրցակցությունը բավական թեժ է։ Տիգրան Բարսեղյան, Վահան Բիչախչյան, Արթուր Սերոբյան։ Այս ֆուտբոլիստները պայքարում են ազգային հավաքականի հիմնական կազմում տեղ ունենալու համար։ Նշենք սակայն, որ Սևիկյանի վերջին ելույթներից հետո նրան ազգային հավաքական հրավիրելն այլընտրանք չունի։ Կարծում ենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պետք է հնարավորություն տա 22-ամյա ֆուտվբոլիստին։ Հայաստանի հավաքական հրավիրելով Պետկարովը նաև ի չիք կդարձանի Սևիկյանին Ռուսաստանի հավաքական տանելու հեռանկարը։ Կարճ ասած Սևիկյանի ճակատագիրն այս պահին ինչ-որ չափով կախված է Պետրակովից։ Կարևոր է այն փաստը, որ Սևիկյանը ցանկություն է հայտնել կրելու մեր հավաքականի մարզաշապիկը։ Սևիկյանին Հայաստանի հավաքական ընդգրկելու խոսակցությունները սկիզբ էին առել դեռևս 2021 թվականից։ Այն ժամանակ Էդգար Սևիկյանը հանդես էր գալիս Լա լիգան ներկայացնող իսպանական «Լևանտեի» կազմում, իսկ նրա եղբայրը՝ Էրիկ Սևիկյանը՝ «Վալենսիայի» Մ19 թիմի կազմում։ Այն ժամանակ ռուսական մամուլում էլ տեղեկություն էր տարածվել, որ Էդգար Սևիկյանը որոշում է կայացրել հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ Հայ ֆուտբոլիստը ծնվել է Մոսկվայում և «Լոկոմոտիվի» ակադեմիայի սան է։ 2017 թվականին Սևիկյանը բավական բարձր 225 հազար եվրո տրանսֆերային արժեքով տեղափոխվել էր «Լևանտե»։

Ներկայում նրա տրանսֆերային արժեքը կազմում է 500 հազար եվրո։ Սևիկանը ելույթ է ունեցել Ռուսաստանի բոլոր տարիքային հավաքականներում բացի ազգայինից։ Մասնավորապես Ռուսաստանի Մ-20 տարեկանների հավաքականում անցկացնելով 4 հանդիպում Սևիկյանը խփել է 3 գնդակ։ Մ-16 տարեկանների հավաքականի կազմում էլ 12 խաղում խփել է 8 գոլ։ Եվ վերջապես, 2021 թվականին Հայաստանի հավաքականի փոխարեն Էդգար Սևիկյանը նորամուտն էր նշել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, մասնակցելով 4 հանդիպման։ 2021 թվականին Սևիկյանը նորամուտն էր նշել Իսպանիայի Լա լիգայում։ 12-րդ տուրի «Խետաֆեի» դեմ մրցավեճում հայ կիսապաշտպանը փոխարինման էր դուրս եկել հանդիպման 83-րդ րոպեին։

Ավելի վաղ «Լևանտեի» գլխավոր թիմում Սևիկյանը մասնակցել էր նաև Իսպանիայի գավաթի խաղարկությանը՝ փոխարինման դուրս գալով «Ռասինգ Մուրսիայի» դեմ մրցավեճում։ Սևիկյանը դասվում էր «Լևանտեի» ամենահեռանկարային ֆուտբոլիստների շարքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում