Monday, 29 05 2023
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
12:15
Ոսկին ոսկու հետևից․ Հայ մարմնամարզիկների բենեֆիսը․․․
08:30
Հայաստանի շախմատիստները հետապնդողների խմբում են. «Dubai Open 2023»
08:10
Հայաստանը կմասնակցի մարմնամարզության World Challenge Cup-ի ևս մեկ մրցաշարի
Մխիթարյանը կխաղա Ստամբուլում․ Մեկ շաբաթ հայ ֆուտբոլիստի համար
Հայաստանի հավաքականի նորեկը Ֆրանսիայից, ով արցախցի է
Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ ցուցանիշը
Ռանոսի որոշումը․ Գերմանիայի հնգակի չեմպիոնը «փախցնում» է հայ հարձակվողին
Հայաստանն ընդդեմ Ֆրանսիայի․ Աննախադեպ բասկետբոլային իրադարձություն
31 միլիոն դոլար․ Ովքեր են Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստները
17:15
Եգորյանին մերժեցին․ Օլիմպիական չեմպիոնը խնդրանքով կդիմի՞ Հայաստանին
Սպերցյանի վերջին խաղը «Կրասնոդարում»․ Մեկ քայլ երազանքն իրականցնելու համար
Ճակատագրի հեգնանքը․ Մխիթարյանը պետք է իրականացնի երազանքը
Պատմական․ Մխիթարյանը կարող է գերազանցել Մեսսիին ու Ռոնալդուին
Լոս Անջելեսում կայանալիք Հայաստան – Ֆրանսիա հանդիպումների տոմսերն արդեն վաճառքում են
Ով է Մխիթարյանի հետնորդը Հայաստանի հավաքականում․ Բերեզովսկու դիտարկումը
ՀՖՖ-ն օգնո՞ւմ է յուրայիններին․ Սկանդալային մեղադրանքներ ֆեդերացիայի հասցեին
Հայաստանը շրջանցեց Ադրբեջանին․ Մեր հավաքականի աննախադեպ վերելքը
Ընդամենը 2 քայլ․ Մխիթարյանի երազանքը չի կատարվի, բայց․․․
Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլի Հայաստանի հավաքականո՞ւմ․ Ով է Ստեփան Օգանեսյանը
08:41
Հենրիխ Մխիթարյանի գոլը «Միլանի» դարպասը
Տուխելը նկատեց Հրանտ-Լեոն Ռանոսին․ Հայ հարձակվողը մարզվել է«Բավարիայի» հիմնական թիմում
12:36
Եվս 198 մեդալ․ Հայկական սպորտում կգրանցի՞ նոր ռեկորդ
12:06
Դալալոյանը չի գա Հայաստան․ Յանա Եգորյանի հայտը․․․
17:15
Մալխաս Ամոյանի և Էրիկ Իսրայելյանի որոշումների արժեքը
12:30
Փաշինյանը ներկայացրեց ճանապարհային քարտեզը․ Ինչպես նվաճել 25 օլիմպիական ոսկի
Հայաստանի ֆանտաստիկ ցուցանիշը․ 13 հնարավորից 12 մեդալ
Ով կպաշտպանի Հայաստանի հավաքականի դարպասը․ Այլընտրանքային տարբերակ
Սպերցյանը՝ Զախարյանին կգերազանցի նաև տրանսֆերային հարթակում․ Բերեզովսկին ճիշտ է
Հայաստանի և Ֆրանսիայի հավաքականներն ընկերական խաղեր կանցկացնեն Լոս Անջելեսում

Հայաստանի հավաքականի պոտենցիալը․ Ինչ խնդիր է դրված Պետրակովի առաջ

Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 25-ին պայքարը կսկսի 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Կարևոր մրցաշարին ընդառաջ շատ է խոսվում մեր գլխավոր թիմի հնարավորությունների մասին։ Նշենք, որ ՀՖՖ-ն ազգային թիմի առաջ խնդիր է դրել նվաճել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Հիշեցնենք, Հայաստանի ազգային հետ միևնույն ենթախմբում են ընդգրկված Խորվաթիան, Ուելսը, Թուրքիան և Լատվիան։ Հիշեցնենք, նաև Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճելու ենթախմբերում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած հավաքականները։ Մի կողմ դնելով քաղաքական գործոնը նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած վիճակահանությունը կարելի է գնահատել նորմալ։ Օրինակ B ենթախմբում ընդգրված Հոլանդիայի, Ֆրանսիայի և Իռլանդիայի ազգային թիմերը։ Այս խմբում հայտնվելու դեպքում երկրորդ տեղի մասին նույնիսկ խոսելը կարծում ենք լուրջ չէր լինի։ Նույնը կարելի է ասել C խմբի մասին, որտեղ ընդրկված են Իտալիայի, Անգլիայի և Ուկրաինայի հավաքականները։ Ինչ խոսքը վիճակահանությունը կարող էր ավելի բարեհաջող լինել, բայց․․․։ Ունենք այն ինչ ունենք և հիմա ժամանակն է մտածել հավաքականի առջև դրված խնդիրը լուծելու հեռանկարների մասին։

«Կարծում եմ՝ ամենաբարդ խումբը չէ, բոլորի հետ էլ կարող ենք խաղալ: Մի փոքր տարբերվում է Ուելսի հավաքականը, որովհետև ֆիզիկապես շատ ամուր թիմ է: Այդպիսի թիմերի դեմ խաղալու փորձ ունեցել ենք արդեն: Խորվաթիայի վերաբերյալ նոր ասելիք չունեմ: Այս խմբում բոլոր թիմերի դեմ էլ կարելի է պայքարել»,- անդրադառնալով վիճակահանությանը ՀՖՖ-ին տված հարցազրույցում ասել էր Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։ «Մեր խմբի թիմերից ամենալավը ծանոթ եմ Խորվաթիային և կարծում եմ ի զորու ենք նրանց դեմ պայքարելու: Թուրքիայի հավաքականը նույնպես վատ թիմ չէ, ունեն Եվրոպայում հանդես եկող ֆուտբոլիստներ: Ուելսն էլ է ուժեղ և ամուր թիմ, նույնիսկ Լատվիան նվեր չէ: Բայց մենք պետք է չմտածենք մեր մրցակիցների մասին, այլ շատ աշխատենք և խաղանք մեր ֆուտբոլը, փորձենք լուծել մեր առջև դրված խնդիրները: Վստահ եմ՝ այդ դեպքում ամեն ինչ կստացվի», – նշել էր մեր հավաքականի առաջատարներից Էդուրդ Սպերցյանը։ Մեր ֆուտբոլիստների այս դիտարկումների հետ կարելի է համաձայնվել։ Մենք պետք է պայքարենք, բոլոր մրցակիցների դեմ և ամեն ինչ անենք եզրափակիչ փուլի ուղեգրին տիրանալու համար։ Տարբեր տարիների ընթացքում Հայաստանի հավաքականը դրական արդյունքների է հասել խմբում ընդգրկված բոլոր հավաքականների հետ, բացառությամբ Թուրքիայի։ Վերջինիս հետ մերոնք ընդգրկված էին 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Թե տանը և թե հյուրընկլավելիս Հայաստանի ազգային թիմը զիջել էր թուրքերին միևնույն 0։2 հաշվով։ Հիշեցնենք, որ 2008 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա խաղով սիկզբ էր դրվել այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտությանը։ Վերլուծելով վիճակահանության արդյունքները ՀՖՖ-ն ազգային թիմի գլխավոր մարզիչ նշանակեց Պետրակովին։

Վերջինս դեռևս չի խոսել մեր հավաքականի պոտենցիալի և հնարավորությունների մասին։ Ուկրաինացի մասնագետը Հայաստանի հավաքականը գլխավորեց միայն հունվարին։ Առանց ստուգողական հանդիպումների Հայաստանի հավաքականը ստիպված է լինելու նոր մարզչի գլխավորությամբ առաջին մրցավեճն անցկացնել Թուրքիայի դեմ։ Հանուն արդարության նշենք, որ ֆուտբոլի ֆեդերացիայի համար այնքան էլ հեշտ չէր գտնել մասնագետի, որը պատասխանատվություն կվերցներ բարձր արդյունքերի հասնելու։ Հայաստանի հավաքականի վերջին լույթները մեղմ ասած տպավորիչ չէին։

Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը անցյալ տարվա մարտի վերջին 9։0 հաշվով զիջել էր Նորվեգիային։ Ազգերի լիգայի վերջին խաղարկությունում էլ Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ երկու խոշոր հաշվով պարտություն էր կրել 1։4 հաշվով զիջելով Շոտլանդիային և 0։5 հաշվով Ուկրաինային։ Այո, մենք ունենք պոտենցիան բայց միևնույն ժամանակ հարկավոր է ճիշտ մոտեցում պոտենցիալը արդյունավետ օգտագործելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում