Friday, 17 07 2026
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում

Արսեն Զախարյանը սկանդալի կենտրոնում․ Ֆուտբոլիստը հայտնվել է սև ցուցակում

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը շարունակում է մնալ մամուլի ուշադրության կենտրոնում։ Օրեր առաջ հայազգի ֆուտբոլիստը հայտարարեց, որ անձնական պատճառներով չի ցանկանում կարիերան շարունակել թուրքական «Գալաթասարայում»։ Նշենք, որ մոսկովայան ակումբը համաձայնության էր եկել թուրքական կողմի հետ, սակայն վերջին պահին Զախարյանը ձախողել էր գործարքի կայացումը։ Մնալով «Դինամոյում» Զախարյանը երեկ մասնակցել է Ռուսաստանի գավաթի խաղարկության գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի Սամարայի «Կռիլյա Սովետովի» դեմ խաղին աչքի ընկնելով ոչ մարզական պահվածքով։ Խաղավարտից 20 րոպե առաջ «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սլավիշկա Յոկանովիչը որոշել է փոխարինել է Զախարյանին։ Համաձայն չլինելով մարզչի որոշման հետ հայազգի ֆուտբոլիստը ցուցադրաբար հանել է ձեռնոցները և շպրտել դրանք։ Այնուհետև մի քանի վայրկան մնալով պահեստայինների նստարանին կրկին ցուցադրաբար հեռացել է։

«Արսենը զարմացրեց այսօր ոչ սպորտային պահվածքով։ Կարծում եմ չափից ավելի շատ է ուշադրությունն այս ֆուտբոլիստի նկատմամբ։ Չէր կարելի նման կերպ արձագանքել մարզչի որոշմանը։ Զախարյանն իրեն պահեց փոքրիկ մանկիկի պես։ Հավանաբար մտածում է, որ անփոխարինելի է»,- Rusfootball-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մոսկվայի «Դինամոյի» նախկին խաղացող Օլեգ Տերյոխինը։ Ռուսասկան մամուլը արդեն իսկ գրում է, որ տրանսֆերային գործարքը ձախողելուց և ոչ մարզական արարքից հետո Զախարյանը կհայտնվի Մոսկվայի «Դինամոյի» ինչպես նաև թիմի գլխավոր մարզիչ Յոկանովիչի սև ցուցակում։ Զախարյանի կարիերայի անհաջողությունների շարքը սկսվեց այն բանից հետո, երբ Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցների պատճառով չկարողացավ տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»։ Անցյալ տարվա ամռանը հայտնի էր դարձել, որ Լոնդոնի«Չելսին» Զախարյանին առաջարկել է 7 տարվա պայմանագիր մոտ 1․5 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով։ Ֆուտբոլիստի գործակալ Պավել Անդրեեւը հաստատել էր, որ բանակցությունները գրեթե ավարտված են և մինչև օգոստոսի վերջ գործարքը կկայանա։ «Չելսին» 15 միլիոն եվրո էր առաջարկել Արսեն Զախարյանի տրանսֆերի համար։ Ընթացիկ մրցաշրջանում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 23 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նշենք, սա բավական ցածր ցուցանիշ է եվրոպական թոփ լիգայում խաղալու հավակնություններ ունեցող ֆուտբոլիստի համար։ Վերջին մեկ տարում Զախարյանի խաղային որակները և արդյունավետությունը անկում են ապրել։ Հավանականությունը մեծ է, որ Զախարյանի տրանսֆերային արժեքը ևս անկում կապրի։

Հենց սա է պատճառը, որ «Դինամոն» շտապում է Զախարյանի տրանսֆերի հարցում։ Տրանսֆերմարկետ պարբերականի համաձայն Զախարյանի արժեք շարունակում է մնալ 15 միլիոն եվրո։ «Գալաթասարայը» Զախարյանի տրանսֆերի համար մոսկովյան թիմին առաջարկել էր նախ 11 այնուհետև 13 միլիոն եվրո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զախարյանի ծառայությունով հետաքրքրված են եղել նաև իսպանական «Սելտան», «Մալյորկան», պորտուգալական «Պորտուն» և հունգարական «Ֆերենցվարոշը»։ Իսպանիա և Պորտուգալիա տեղափոխությունը հնարավոր չի եղել սանկցիաների պատճառով, իսկ ահա հունգարական «Ֆերենցվարոշը» պատրաստ է եղել սկսել պայմանագիր կնքելու գործընթաց։ Ավելի ստույգ հունգարական թիմի հետ հնարավոր է եղել կնքել գործարքը, սակայն մեր տեղեկություններով Զախարյանը չի ցանկացել խաղալ Հունգարիայի առաջնությունում։

Նշենք, որ «Ֆերենցվարոշը» գլխավորում է Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը։Քաջ ծանոթ լինելով Զախարյանի որակներին ռուս մասնագետը փորձել էր 19-ամյա կիսապաշտպանին դուրս բերել սուզվող ռուսական Պրեմիեր լիգայից, բայց․․․։ Նախօրեին Արսեն Զախարյանի հայրը՝ Նորայր Զախարյանը հայտարարել էր, որ իր որդին չի հեռանալու «Դինամոյից»։ Խնդիրն այն, որ ստեղծված իրավիճակում հայզագի ֆուտբոլիստը կարող է կորցնել իր տեղը մոսկովյան թիմում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում