«Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների համապարփակ կարգավորմանը՝ հիմնված 2020 և 2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների վրա։
«Մենք պատրաստ ենք Բաքվին և Երևանին օգնություն ցուցաբերել տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար հարցերի լուծման գործում»,- ընդգծել է Լավրովը։









































