Սիրիայի ռազմական աղբյուրը, որի անունը չի նշվում, հերքել է, որ Հոմսի նահանգի հարավ-արևելքում գտնվող աթ-Թանֆ բազան թիրախավորվել կամ ռմբակոծվել է։ Այս մասին ռազմական աղբյուրը նշել է Al Jazeera-ի հետ զրույցում։
Սիրիական աղբյուրն ընդգծել է, որ աթ-Թանֆ բազայում ամերիկյան ռազմական ներկայություն չկա։
Բացի այդ, սիրիական ռազմական աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Իրանը հարձակում է իրականացրել աթ-Թանֆի շրջակայքի ուղղությամբ, բայց չի հարվածել հենց բազային։ Աղբյուրը հայտնել է, որ զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։











































