Saturday, 18 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին

Եմենի հութիները Բաբ էլ-Մանդեպի նեղուցի առափնյակում հարվածային անօդաչուներ և հրթիռարձակման կայանքներ են տեղաբաշխել և սպասում են Իրանի հրամանին, որպեսզի թիրախավորեն առեւտրային նավերը և արգելափակեն միջազգային առևտրի այդ կարեւոր երթուղին։ Այս տեղեկությունը, հղելով «երեք իրազեկ աղբյուրների», տարածել է Reuters հեղինակավոր գործակալությունը։

Իսրայելական vesty ռուսալեզու կայքը իր հերթին մեջբերել է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը․ «Մենք Միացյալ Նահանգներին, որպես մեր տարածաշրջանից դուրս գտնվող տերության, թույլ չենք տա խառնվել Հորմուզի նեղուցի շուրջ գործերին։ Եթե Թրամփի վերջին սպառնալիքը գործի դրվի և Իրանի ենթակառուցվածքները հարվածի ենթարկվեն, տարածաշրջանի բոլոր ենթակառուցվածքները իրանական ուժերի հուժկու հարվածներով կփլուզվեն»։

Չափազնաց կարևոր է հիշեցնել, որ Բաբ էլ-Մանդեպի նեղուցի գերկարևորության մասին Իրանի նախկին հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցելուց հետո խոսել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Նա ասել է, որ Իրանը «Բաբ էլ-Մանդեպի նեղուցը կարող է օգտագործել որպես ջերմամիջուկային զենք»։

Այդ առթիվ նկատել էինք, որ Ռուսաստանը, կարծես, «տորպեդահարում է իրանա-ամերիկյան համաձայնությունը»։ Որքանո՞վ է Թեհրանը «ականջալուր եղել» Մեդվեդևի «խորհրդին», դժվար է ասել։ Փաստ է, որ Իսլամական հանրապետությունը Հորմուզի նեղուցում առաջինն է խախտել պայմանավորվածությունը՝ պնդելով, որ նավարկությունը կարող է իրականացվել միայն «իրանական երթուղով»։

Պարսից ծոցում և Կարմիր ծովի շուրջ ստեղծված իրավիճակը հղի է տարածաշրջանային լայնածավալ պատերազմի սպառնալիքով։ Արաբական մի շարք երկրներ, որ նախկինում ԱՄՆ-ին հորդորել են Իրանի հետ բանակցություններ սկսել, անցած օրերին դիրքորոշում են փոխել։ Նրանք ակնկալում են, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ հարվածները կշարունակի և կհասնի նպատակին։

Հուլիսի 16-ին լրագրողները ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովին հարցրել են՝ «անիմա՞ստ չէ խոսել ուկրաինական կարգավորման մասին՝ նկատի ունենալով Իրանի շուրջ իրավիճակը»,- ինչին նա պատասխանել է մանվածապատ ձևակերպումներով, բայց հասկանալ է տվել, որ «շատ հակամարտություններ հնարավոր չէ կարգավորել «գործարքով»՝ ինչպես դա անվանում են ԱՄՆ-ում»։

Պեսկովը փաստացի չեղարկել է ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփի այն գնահատականը, որ «մոտ ապագայում Վլադիմիր Պուտինը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»։ Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը Ռուսաստանի համար մի քանի առումներով պարզապես նվեր է։ Բայց գերկարևոր է, որ «Իսլամաբադյան հուշագիրը», հավանաբար, այլևս ռուս-ուկրաինական հրադադարի նախադեպ չի դիտարկվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում