«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վստահեցրել է, որ ակումբը մտադիր չէ բաժանվել թիմի վինգեր Ռաֆինյայից՝ չնայած Էնթոնի Գորդոնի և Կարիմ Ադեյեմիի տրանսֆերների շուրջ շրջանառվող լուրերին։
«Մենք չենք ցանկանում, որ Ռաֆինյան հեռանա։ Նա մեր թիմի համար առանցքային խաղացող է», – նշել է Լապորտան։
Ակումբի նախագահը պարզաբանել է, որ նոր խաղացողների հնարավոր ձեռքբերումը կապված չէ բրազիլացի ֆուտբոլիստի ապագայի հետ և չի նշանակում նրա տեղափոխությունը այլ ակումբ։









































