Չեխ թենիսիստուհի Լինդա Նոսկովան հաղթեց Լոնդոնում անցկացվող Ուիմբլդոնի մրցաշարում։
Եզրափակչում իններորդ համարի տակ դասակարգված Նոսկովան հաղթեց իր հայրենակցուհի, մրցաշարի տասներորդ համարի տակ դասակարգված Կարոլինա Մուչովային՝ 6-2, 5-7, 6-3 հաշվով։ Խաղը տևեց 2 ժամ 28 րոպե։
21-ամյա Նոսկովան հաղթում է իր առաջին Մեծ սաղավարտի մրցաշարում։ Նախկինում չեխուհու լավագույն արդյունքը 2024 թվականին Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ հասնելն էր։ Նա այժմ ունի WTA-ի երեք տիտղոս։








































