Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ հարթել է Ջուդ Բելինգեմի հետ ծագած տարաձայնությունները, որոնք ի հայտ էին եկել ԱԱ-2026-ի քառորդ եզրափակչում Նորվեգիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո։
Խաղից հետո մարզիչը դժգոհություն էր հայտնել թիմի գործողություններից, ինչին ի պատասխան Բելինգեմը նշել էր, որ մարզիչը գուցե չգիտի, թե ինչ է նշանակում նման պայմաններում խաղալը։
«Կարծում եմ՝ մեր մոտեցումները նույնն են՝ մրցունակ լինելու և հակառակորդին գերազանցելու ցանկությունը։ Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը, մինչդեռ ես նրան անվանել եմ համաշխարհային մակարդակի խաղացող, որի գործողությունները վճռեցին հանդիպման ելքը։ Եթե ինձ հարցնեին 120 րոպե խաղալուց և հաղթանակից հետո, ես էլ հավանաբար նման կերպ կարձագանքեի՝ հաշվի առնելով նրա մենթալիտետը։ Այստեղ խնդիր չկա»,- ասել է Տուխելը։






































