Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին և Մերձավոր Արևելքի երկրներին, որոնք թույլ են տալիս Վաշինգտոնին օգտագործել իրենց տարածքը, սպառնացել է դաժան հատուցմամբ՝ Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածների շարունակման դեպքում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԻՀՊԿ մամուլի ծառայության հաղորդագրությունը:
«ԱՄՆ-ն և այն պետությունները, որոնք նրան են տրամադրում իրենց ռազմակայանները տարածաշրջանում (ամերիկյան ուժերի) տեղակայման համար, պետք է իմանան, որ կարմիր գծերի հատումը և քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները կհանգեցնեն չափազանց դաժան հատուցման», – նշված է հաղորդագրության մեջ։









































