Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի

Մոսկվան երբեք ԱՄՆ ընտրություններին չի միջամտել։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսպես է արձագանքել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ըստ որի Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան ամերիկյան ընտրական համակարգի համար «սպառնալիք» են։ Թրամփը, ընդսմին, խոստացել է հետախուզական տվյալներ հրապարակել։

Ռուսաստանը ԱՄՆ ընտրություններին «ոչ մի կերպ չի ազդել, մենք ցանկացած մեղադրանք մերժում ենք, վճռականորեն ենք մերժում»,- լրագրողներին ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը և հույս հայտնել, որ «ոչ ոք Ռուսաստանի ներքին գործերին չի միջամտի, քանի որ Ռուսաստանը ոչ մի երկրի ներքին գործերին չի միջամտում»։

Վաշինգտոնի և Մոսկվայի միջև տեղեկատվական այս «փոխհրաձգությունը» ուշագրավ է երկու առումով։ Նախ, հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռացրել է այսպես կոչված «Ընտրություններին աջակցող» հանձնաժողովի անդամներին։ Երկրորդ, ավելի վաղ արևմտյան մամուլում տեսակետ է շրջանառվել, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը «Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում կարող է աջակցել Թրամփին՝ Ուկրաինայի հարցում նրա ռուսամետ դիրքորոշման դիմաց»։

Կոնգերսի միջանկյալ ընտրություններից երեքուկես ամիս առաջ հրապարակայնացնելով ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի «միջամտության սպառնալիքի» թեման, Դոնալդ Թրամփը, կարծես, Վլադիմիր Պուտինից «աջակցության» խնդիրը փակել է։ Իր հերթին ՌԴ նախագահը իր մամուլի քարտուղարի անունից հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը պետդումայի առաջիկա ընտրություններին չի միջամտի»։

Որքանո՞վ է իրական գործընթացներին համապատասխանում այս «փոխադարձ հրաժարումը», էականը դա է։ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները Դոնալդ Թրամփի համար կարևոր են։ Նա պետք է լուծի Ներկայացուցիչների պալատում հանրապետական մեծամասնությունը չկորցնելու հարցը։ Բայց դա էական նշանակություն ունի նաև Ռուսաստանի համար։ Եթե Ներկայացուցիչների պալատում մեծամասնությունը անցնի դեմոկրատներին, ապա Ուկրաինայի հարցում Վաշինգտոնի «երկդիմի» դիրքորոշումը կարող է փոխվել հօգուտ Կիևի։

Բաց է մնում մի հարց․ Թրամփին կհաջողվի՞ միայն իր հնարավորություններով ստանալ ամերիկյան ընտրողների մեծամասնության աջակցությունը։ Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուց հինգ օր հետո նա ԱՄՆ քաղաքացիներին վստահեցրել է, որ «շուտով, շատ շուտով ուրախալի լուր կստանան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում