Քուվեյթի զինված ուժերը հայտնել է, որ երկրի ցամաքային ուժերի մի քանի զինծառայող է վիրավորվել իրանական հարձակումների հետևանքով։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Բանակի հայտարարության մեջ նշվել է, որ բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Խալիդ Դիրջ Սաադ աշ-Շրեյանն այցելել է վիրավոր զինծառայողներին՝ տեղեկանալու նրանց առողջական վիճակի և տրամադրվող բժշկական օգնության մասին։









































