Wednesday, 22 07 2026
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը

Վերջին օրերին սոցիալական ցանցերում լայն քննարկման թեմա է դարձել «Զովք» սուպերմարկետներից մեկում հուլիսի 13-ին տեղի ունեցած միջադեպը։ Հաճախորդը մոտ 2000 դրամի գնում է կատարել և վճարել 10 000 դրամանոց թղթադրամով։ Փորձաշրջան անցնող գանձապահը հաշվարկային սխալի հետևանքով նրան վերադարձրել է 20 000 դրամից հաշվարկված մանրադրամ՝ նախատեսվածից 10 000 դրամով ավելի։

«Զովք»-ը չի հերքում աշխատակցի թույլ տված սխալը և ընդունում է իր պատասխանատվությունը։ Սխալը պարզելուց հետո մասնաճյուղի մենեջերը կապ է հաստատել հաճախորդի հետ, ներողություն խնդրել, ներկայացրել կատարվածը և առաջարկել այցելել մասնաճյուղ՝ անձամբ ծանոթանալու տեսագրություններին։

Հաճախորդը սոցիալական ցանցերում հայտնել է, որ գումարի տարբերությունը վերադարձնելու պահանջը ներկայացվել է պարտադրական և ոչ պատշաճ տոնով։ Նա նաև պնդել է, թե իրեն մեղադրել են գողության մեջ։ Ընկերությունը, սակայն, հրապարակված ձայնագրությունների և տեսագրությունների հիման վրա հերքում է այդ պնդումը՝ ընդգծելով, որ հաճախորդին գողության մեջ որևէ մեկը չի մեղադրել։

Անվտանգության աշխատակցի հետ զրույցում նույնպես հստակ նշվել է, որ սխալմամբ վերադարձված գումարի տարբերությունը հետ բերելը հաճախորդի ցանկությունն է և բարի կամքի դրսևորում, այլ ոչ պարտադրանք։ Ընկերության ներկայացուցիչները փորձել են հարցը լուծել անմիջական շփման, փոխադարձ հարգանքի և փաստերին ծանոթանալու միջոցով։

Այնուամենայնիվ, միջադեպի մասին տեղեկությունն ի սկզբանե տարածվել է միայն մեկ կողմի մեկնաբանությամբ՝ առանց «Զովք»-ի դիրքորոշման և առկա փաստական նյութերի։ Արդյունքում սովորական հաշվարկային սխալը ներկայացվել է որպես հաճախորդի նկատմամբ ճնշման և գողության մեղադրանքի պատմություն։ Նույնիսկ ընկերության պարզաբանումից և միջադեպի իրական ընթացքը ցույց տվող նյութերի հրապարակումից հետո շարունակվել են նույն միակողմանի շեշտադրումներով հրապարակումները։

«Զովք»-ը շեշտում է՝ չի խուսափում իր աշխատակցի թույլ տված սխալի պատասխանատվությունից, սակայն ակնկալում է, որ նման դեպքերը գնահատվեն ամբողջական փաստերի հիման վրա՝ առանց չհաստատված պնդումների և ընկերության հեղինակությանը վնաս հասցնող միակողմանի հրապարակումների։

Միևնույն ժամանակ, այժմ, երբ երկու կողմերն էլ ներկայացրել են իրենց դիրքորոշումները, իսկ սխալմամբ ավել տրամադրված գումարը վերադարձվել է, հանրության, հաճախորդների և սուպերմարկետի շահերից է բխում, որ միջադեպի շուրջ քննարկումը համարվի ավարտված։ Հարցի հետագա շարունակությունն այլևս նոր փաստ չի ավելացնի և միայն կերկարաձգի արդեն իսկ պարզաբանված ու կարգավորված իրավիճակի շուրջ ստեղծված աղմուկը։ Նման դեպքերում հատկապես կարևոր է, որ հրապարակային խոսքը չդառնա սոցիալական ցանցերում դիտումների և արձագանքների ավելացման միջոց՝ տարիների ընթացքում ձևավորված գործարար համբավի հաշվին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում