Արագ հարստանալու երազանքը հրապուրում է Հարավային Աֆրիկայի միլիոնավոր բնակիչների ։ Սակայն շատերի դեպքում խաղադրույքները միայն բերում են պարտքեր և կախվածություն։ Երկրում խաղադրույք կատարողների գրեթե մեկ երրորդը կախվածություն ունի։ Յոհաննեսբուրգից համայնքային առողջապահության աշխատող Սիսանդա Լվանային հաջողվել է հաղթահարել կախվածությունը։ Տարիներ շարունակ պայքարելուց հետո նա աջակցության խմբի օգնությամբ կարողացել է դուրս գալ այդ վիճակից։ Այսօր նա աջակցում է կախվածություն ունեցող այլ մարդկանց։ Գիֆթ Ռիխոտսոն ապրում է Պրետորիայում և այժմ փորձում է փոխել իր կյանքը՝ հրաժարվելով մոլախաղերից։ Նրանց պատմություններն արտացոլում են երկրում խորացող միտումը․ COVID-19-ի համավարակի սկզբից առցանց մոլախաղերը բուռն աճ է գրանցվել։ Ընդամենը մի քանի տարում ոլորտի ծավալը եռապատկվել է, և կառավարությունը ծրագրում է նոր հարկ սահմանել առցանց խաղադրույքների նկատմամբ։ Սակայն քննադատները կասկածում են, որ միայն ֆինանսական միջոցներով հնարավոր կլինի լուծել խնդիրը և պահանջում են խստացնել ինչպես գովազդի, այնպես էլ առցանց մոլախաղերի սահմանափակումները։









































