Saturday, 18 07 2026
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT

Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը

Հուլիսի 16 -17-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում։ Նախատեսված է նրա և ՌԴ արտգործնախարար Լավրովի հանդիպումը։ Այդ առթիվ ՌԴ ԱԳՆ-ն ընդարձակ հաղորդագրություն է տարածել, ինչից հասկացվում է, որ Մոսկվան ձգտում է Բաքվի հետ հարաբերությունները վերադարձնել ռազմավարական դաշնակցության մասին 2022թ․ փետրվարի 22-ի Պուտին-Ալիև «Հռչակագրի» իրավական տիրույթ, իսկ փոխարենը առաջարկում «պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների լիակատար կարգավորմանը»։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մասնավորեցրել է, որ Մոսկվան կարող է «աջակցել» խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանների դելիմիտացիային, կոմունիկացիաների ապաշրջափակմանը և ընդգծել, որ 2020-2022 թվականներին բարձր մակարդակով ստորագրված «հայտարարությունները պարունակում են այդ գործընթացների «Ճանապարհային քարտեզը»»։

Բայրամովի Մոսկվա այցը հաջորդում է օկուպացված Շուշիի «գլոբալ մեդիաֆորումին», որի ընթացքում Իլհամ Ալիևը խոսել է Հարավային Կովկասում 3+3 ձևաչափով «իրավահավասար համագործակցության» մասին։ Ռուսաստանի ԱԳՆ-ն փաստացի առաջարկում է վերադառնալ «արտատարածաշրջանային դուժերը Հարավային Կովկասում չեն կարող դերակատար լինել» հայեցակարգին։

Այդ առթիվ «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն տեսակետ է հայտնել, որ Վրաստանի դիրքորոշմամբ պայմանավորված՝ 3+3 ձևաչափը լիարժեք չէ, ուստի Ադրբեջանը «պետք է նախապատվությունը տա հարևանների հետ երկկողմ կամ եռակողմ պայմանավորվածություններին»։ Ադրբեջանցի փորձագետը, սակայն, զգուշացրել է, որ պաշտոնական Բաքուն «չպետք է այդ ձևաչափը մերժող լինի»։

Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ Լավրովի հետ բանակցություններում Բայրամովը 3+3 ձևաչափը «մերժող է նշանակելու» Հայաստանին։ Մանավանդ որ TRIPP նախագծի օրենսդրական վավերացման գործընթացը Երևանում մտել է առարկայական որոշումներ կայացնելու փուլ։ Ըստ երևույթին, Լավրով-Բայրամով բանակցություններից հետո Մոսկվան Երևանի նկատմամբ ճնշումները կմեծացնի։ Մեծ է հավանականությունը, որ Եվրոպայի խորհրդից Ադրբեջանի հեռանալու մասին Ալիևի հայտարարությունը ՌԴ-ին արված «հարգանքի» տուրք է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում