
Ռուսական մամուլում քննարկման առարկա է դարձել ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու փաստը։ Հիշեցնենք, Պետրակովը մինչ այս զբաղեցնում էր Ուկրաինայի ազգային հավաքականի պաշտոնը։ Այսօր արդեն, երբ գործարքը կայացած է, շատ է խոսվում, որ Պետրակովի փոխարեն Հայաստանի գլխավոր թիմի ղեկին կարող էր լինել Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը։ Ավելին, ոմանք նույնիսկ քննադատում են ռուս մասնագետին Հայաստանի հավաքականում աշխատելու առաջարկը մերժելու համար։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցում է Կարպինի հետ։ «Այո, հեռախոսազանգ եղել է Հայաստանից, լսեցի առաջարկը։ Լավ առաջարկ էր։Չհետաքրքրեց, քանի որ ես Ռուսաստանի հավաքականի եւ «Ռոստովի» մարզիչն եմ» Sport-express-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կարպինը։
Նոյեմբերի 5-ին Վալերի Կարպինը Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ կնքել էր նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Կարպինը 2021 թվականի հուլիսից է գլխավորում Ռուսաստանի հավաքականը։Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը սեպտեմբերի 28-ից թափուր էր իսպանացի Խոակին Կապառոսի հեռանալուց հետո։ Հայաստանի ազգային հավաքական գլխավորելը Կարպինի առաջ կբացեր միանգամայն նոր հորիզոն։ Կարծում ենք պարզ է, որ ՀՖՖ-ի առաջարկն ընդունելու դեպքում այսօր Կարպինը կլիներ մեր հավաքականի ղեկին։ Ավելին, նոյեմբերին նրա գլխավորությամբ մերոնք կխաղային Կոսովոյի և Ալբանիայի հետ։ Ուկրաինայի նկատմամբ ցուցաբերած ռազմական ագրեսիայի հետևանքով Ռուսաստանի ազգային հավաքականը այս տարվա մարտից զրկված է ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Հավանականությունը մեծ է, որ Ռուսաստանի ազգային թիմը համաշխարհային ֆուտբոլի լուսակցքում կմնա առնվազն 5 տարի։ Այսօր ՖԻՖԱ-ի անդամ երկրների գերակշռող մասը չի ցանկանում նույնիսկ ընկերական հանդիպում անցկացնել Ռուսաստանի հետ։ Կարպինի գլխավորած թիմի հետ խաղում են թերևս այպիսի հավաքականներ` ինչպիսիք են Ղրղզստանը, Ուզբեկստանը․․․։ Կարճ ասած Կարպինը ևս երկու տարի շարունակելու է աշխատել մի թիմում, որը պաշտոնական հանդիպուներ չի անցկացնում։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին Ռուսաստանը չի մասնակցելու։ Ռուսաստանի ֆուտբոլի միությունը չընդրկվեց նաև Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիա, որը հավաքականներին և թիմերին տեսական հնարավորություն կտար մասնակցելու այս կազմակերխության ներքո անցկացվող մրցաշարերին։ Սա նշանակում է, որ առաջիկատարիներին ռուսները լավագույն դեպքում ևս մի քանի ընկերական հանդիպում անցկացնեն ասենք Բելառուսի կամ բռնատիրական այլ երկրների հավաքականների հետ։ Գլխավորելով Հայաստանի ազգային թիմը` Վալերի Կարպինը մեծ հաշվով կփրկեր իր կարիերան, բայց․․․։
Ռուս մասնագետի ՀՖՖ-ի առաջարկը մերժելը մեղմ ասած անտրամաբանական էր։ Կարպինի որոշումը կարող է ունենալ թերևս մեկ բացատրություն։ Ռուս մասնագետը նոյեմբերի 5-ին պայմանագիրը երկարաձգել է գործադրված ճնշման հետևանքով։ Ավելի վաղ գրել էինք, որ «Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկության համաձայն` Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Ալեքասանդր Դյուկովը, որը նաև «Գազպրոմ»-ի գլխավոր տնօրենն է, հրահանգել է ճնշել Ռուսաստանում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներին, որոնք նույնիսկ տեսականորեն կարող են հայտնվել Հայաստանի ազգային հավաքականում։ Նման հրահանգ տրվել էր այն բանից հետո, երբ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվելով Հայաստանի ազգային հավաքականում մեծ վերելք ապրեց և այսօր Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստներից է։
Թերևս ամենաթարմ օրինակ․ Այս տարվա սեպտեմբերին «Արարատ-73»-ի լեգենդար պաշտպան Ալեքսանդր Կովալենկոյի թոռը՝ Սամարայի «Կռիլյա Սովետովի» 19-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկո կրտսերը, հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական մասնակցելու Ուկրաինայի և Իռլանդիայի դեմ հանդիպումներին։ Հայաստանի հավաքականից ստացած հրավերից հետո, Կովալենկոն հրավիրվել էր Ռուսաստանի ազգային թիմ։ Վերջինս սեպտեմբերի 24-ին Բիշքեկում ընկերական հանդիպում էր անցկացրել Ղրղզստանի հետ։ Միանալով Ռուսաստանի ազգային թիմին Կովալենկոն հայտարարեց, որ իր ապագան կապում է այդ հավաքականի հետ։