Monday, 20 03 2023
Սադրանք Ուկրաինայից․ Պետրակովի պատասխանը Բուրյակին․․․
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Պետրակովի վերջնական ցուցակը․ Ովքեր չկան հավաքականում
Ալեքսանդր Պետրակովը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Թուրքիայի հետ խաղը չպետք է քաղաքականացվի, բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց պատմությունը գիտեն. մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը մերժել է Ալեքսանդր Պետրակովի՝ իր հետ կապվելու բոլոր փորձերը
12:40
Ադրբեջանի հավաքականը հնարավոր է մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի վերջնական կազմը
12:30
Երևանում կբարձրացվի՞ Ադրբեջանի դրոշը
13:10
Ուղիղ․ Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ ՀՀ-ում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ
Խնդիր №1. Հայաստանի հավաքականը կունենա՞ նոր դարպասապահ
Ուշագրավ փաստեր Հրանտ-Լեոն Ռանոսի մասին․ Տեղաշարժեր Հայաստանի հավաքականում
Պաշտոնական. Մյունխենի «Բավարիայի» հարձակվողը` Հայաստանի հավաքականում
350 դոլա՞ր․ Որքան մարդ զրկվեց Հայաստան-Թուրքիա հանդիպումը դիտելուց
Ինչ է փոխանցել Խոակին Կապառոսը Ալեքսանդր Պետրակովին
Տիկնիզյանի որոշման արժեքը․ Ով է հաջորդը․․․
Պետրակովի ցուցակը․ Ռեֆորմներ Հայաստանի հավաքականում
Եվս մեկ նորեկ Հայաստանի հավաքականում․ Ով է Գեորգի Հարությունյանը
«Անառակ որդու» գալուստը․ Ով է Նաիր Տիկնիզյանը
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը
14:19
Արթուր Դավթյանն արդեն հաղթողի հոգեբանություն ունի
Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում
12:45
Մարմնամարզության աշխարհի առաջնությունից ինչ արդյունքներով է վերադարձել ՀՀ հավաքականը. ամփոփում
ՀՖՖ-ի «ֆինտն» ու ՈւԵՖԱ-ի հատուկ որոշումը Հայաստան-Թուրքիա խաղին ընդառաջ
Մխիթարյանը՝ խնդիրների մասին․ ՀՖՖ-ն արե՞լ է ամեն ինչ
«Բեյ բեգի» վիճակ ազգային թիմում․ Ով է պաշտպանելու դարպասը Թուրքիայի դեմ խաղում
Մխիթարյանի որոշումից մեկ տարի անց․ Վերադարձը կկայանա՞
12:15
Օլիմպիական չեմպիոնները Հայաստանի հավաքականո՞ւմ․ Որոշման արժեքը
Սպերցյանի ֆանտաստիկ գոլը․ Հայ ֆուտբոլիստի երազանքն իրականություն չի դառնա․․․
Հայաստանի հավաքականի պոտենցիալը․ Ինչ խնդիր է դրված Պետրակովի առաջ

Հայաստանի և Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստները խաղընկերնե՞ր

Ֆուտբոլի Հայաստանի և Ադրբեջանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները հնարավոր է ելույթ կունենան միևնույն թիմում։ Լեհական «Պոգոնը» և Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղի» ղեկավարությունը համաձայնության են եկել 20-ամյա հարձակվող Մուսա Գուրբանլիի տրանսֆերի շուրջ։ Ըստ լեհական լրատվամիջոցների ադրբեջանցի ֆուտբոլիստը առաջիկա օրերին պայմանագիր կկնքի «Պոգոնի» հետ։ Հիշեցնեք, որ լեհական թիմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը և հանդիսանում է այս թիմի առաջատարներից մեկը։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրելով, որ «Պոգոն» տեղափոխությունը մեծ առաջընթաց կլինի Գուրբանլիի կարիերայում միևնույն ժամանակ անհավանական են համարում, որ հայն ու ադրբեջանցին կարող են լինել թիմակիցներ։

Նշենք, որ Գուբրանլին Ադրբեջանի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովի որդին է։ Նշենք նաև, որ Գուրբանովը լինելով Ադրբեջանի ազգային թիմի ղեկին մեկ անգամ չէ, որ բավական կոպիտ է արտահայտվել հայերի և Հայաստանի հասցեին։ 2017 թվականին Ազգերի լիգայի խաղարկությանն ընդառաջ Գուրբանովը խոսելով Հայաստանի ազգային թիմի հետ հնարավոր մրցավեճի մասին մասնավորապես ասել էր․ «Որքան գիտեմ, մրցաշարի կանոնադրության համաձայն՝ Հայաստանի հավաքականի հետ կարող ենք հանդիպել միայն եզրափակչում: Իհարկե, չէի ցանկանա, որ հանդիպենք թշնամի հայերի հետ, բայց դա մեզնից կախված չէ: Մենք պայքարելու ենք Ազգերի լիգայում հաղթողի կոչման համար, և ամենևին էլ կապ չունի, թե ում հետ ենք մրցելու»: Այս հայտարարությունը դժգահության ալիք էր բարձրացրել ադրբեջանցի երկրպագուների շարքերում։ Նշենք, որ Գուրբանովը Ադրբեջանի լավագույն մարզիչն է: Նրա գլխավորությամբ «Ղարաբաղը» պատմական հաջողություններ է գրանցել՝ դառնալով հարևան երկրի ֆուտբոլային բրենդը: Ադրբեջանցիները մեծ հույսեր էին կապում Գուրբանովի հետ և վստահ էին, որ այս մասնագետի ջանքերով ազգային թիմը կարող է հաղթել Ազգերի լիգայի խաղարկության D դիվիզիոնում և ձեռք բերել 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: Նշենք, որ Եվրո-2020-ի հանդիպումները տեղի ունեցան նաև Բաքվում:

Ազգերի լիգայի խաղարկությունը Ադրբեջանի համար բացառիկ հնարավորություն էր կարևորագույն ֆուտբոլային միջոցառմանը նաև ազգային հավաքականով ներկայանալու: Թե՛ ադրբեջանցի լրագրողները և թե՛ երկրպագուները շարունակ խոսում էին Ազգերի լիգայում Հայաստանի հետ մրցելու և փառահեղ հաղթանակի հեռանկարի մասին: Ադրբեջանցիները վստահ էին, որ կարող են հաղթել մեր ազգային թիմին: Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից վախեցել էր թերևս Գուրբանովը: Միլիոնավոր ադրբեջանցիներ սպասում էին, որ Գուրբանովը, խոսելով Հայաստանի հավաքականի հետ հանդիպման հեռանկարի մասին, պետք է հայտարարեր. «Մենք պատրաստ ենք, կհաղթենք մեր թշնամիներին»: Թե ինչպես է պատրաստվում հայերին թշնամի անվանած մարզչի որդին հայ ֆուտբոլիստի հետ դառնալ խաղընկեր իսկապես դժվար է պատկերացնել։

Գուրբանլին հանդիսանում է Ադրբեջանի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի նրա տրանսֆերային արժեք 600 հազար եվրո է։ Նշենք, որ Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքը 1․2 միլիոն եվրո է։ Մեր ֆուտբոլիստը վայելում է նաև «Պոգոնի» երկրպագուների մեծ համակրանքը։ Գուրբանլիի «Պոգոնի» տեղափոխվելը վերջնականապես պարզ կդառնա առաջիկա օրերին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում