Իտալական «Ինտեր»-ը տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալության հիմունքներով ձեռք է բերել «Լացիո»-ի հարձակվող Մաուրո Սարատեին: Վարձակալության ժամկետը մեկ խաղաշրջան է, այն արժեցել է 2 միլիոն եվրո:
Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող, 2010թ-ի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ Դիեգո Ֆորլանը պաշտոնապես դարձավ իտալական «Ինտեր»-ի խաղացող: Ֆորլանը 2 տարվա պայմանագիր է կնքել իտալական ակումբի հետ: Ինչպես նշում է Goal.com կայքը` Ֆորլանին «Ինտեր»-ն անվճար է ձեռք բերել, քանի որ վերջինս հեռացել էր «Ատլետիկո»-ից:








































