Tuesday, 05 12 2023
Առանց Ռուսաստանի․ Նոր հնարավորություն Հայաստանի հավաքականի համար
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․
Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում
Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք
Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ուելսի դեմ խաղից առաջ
Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Սպերցյանը «Յուվենտուսում»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը
Հազարավոր բրիտանացիներ կժամանեն․ Մահվան խաղը Երևանում
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին
Բաքվի փոխարեն՝ Բուդվա․ Էրիկ Իսրայելյանի վերադարձը․․․
ՈւԵՖԱ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ․ Որակազրկելու անատոմիան
Տոտալ բոյկոտ. Որ երկրները օգնության ձեռք մեկնեցին Ռուսաստանի հավաքականին
ՀՖՖ-ի հարվածն ու «ֆինտը»․ Ինչպես են սպառվում Հայաստան-Ուլես խաղի տոմսերը

Աննախադեպ իրավիճակ «Փյունիկի» խմբում․ Պարտության հետևանքը․․․

Երևանի «Փյունիկը» ցավալի պարտություն կրեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում, Վիլնյուսում 1։2 հաշվով զիջելով Լիտվային չեմպիոն «Ժալգիրիսին»։ Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ այս թիմերի միջև Երևանում տեղի ունեցած մրցավեճն ավարտվել էր մեր թիմի վստահ հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Եթե օբյեկտիվ գնահատենք երեկվա խաղը, ապա պետք է փաստենք, որ «Փյունիկը» իր հնարավորություններից ցածր ելույթ ունեցավ։ Մեր թիմի խաղում չկար սրություն, գնդակի վերահսկումը այն չէր, շատ էր նաև խոտանը։ Այո, կան օբյեկտիվ պատճառներ․ արհեստական խաղադաշտի վրա հաճախ սայթաքում էին նույնիսկ «Ժալգիրիսի» ֆուտբոլիստները։ Այս գործոնը սակայն որպես պարտության հիմնական պատճառ ներկայացնելը ամենևին էլ ճիշտ չի լինի։ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղյա մամուլի ասուլիսում նշել է, որ եզրային նետումից բաց թողած առաւին գնդակն ամենևին էլ հաճելի չէր։

«Ես հանգիստ էի, որովհետև տեսնում էի, որ թիմն անում է այն, ինչ պահանջել էինք: Եվ մոտիվացիան էր լավ, և տակտիկապես ճիշտ էին խաղում: Ուղղակի եզրային նետումից բաց թողած գոլը հաճելի չէր, ինչ-որ տեղ բոլորիս տրամադրությունը գեցեց, որովհետև մենք լավ պատրաստվել էինք:Հետո սկսեցինք ավելի ագրեսիվ, հարձակողական խաղալ, որպեսզի փրկեինք խաղը: Մի դեպքում նրանք ունեցանք հակագրոհ օգտագործելու հնարավորություն: Երկրորդ գոլից հետո հաշիվը մեզ ավելի ճնշեց: Բայց երկրորդ խաղակեսից առաջ վերլուծություն արեցինք, մի քիչ դիրքային փոփոխություն կատարեցինք: Տրամադրված էինք փրկելու խաղը: Լավ սկսեցինք, լավ շանսեր ունեինք, փոխարինման մտած տղաներն էլ լավ ակտիվացրին խաղը: Տղաները նվիրված աշխատեցին: Ինչ-որ տեղ հաջողությունը մեր կողմը չէր: 0:0 հաշվի ժամանակ էլ մենք լավ պահեր ունեինք, ճիշտ պրեսինգներ էինք կիրառում: Տղաները չկարողացան օգտագործել պահերը, դրա համար էլ չհասանք հաջողության:Տխուր եմ, բայց մեզ մոտ ամեն ինչ առջևում է, մենք լավ միավորներ ունենք, լավ շանսեր ունենք: Պետք է վերլուծենք ու շարժվենք առաջ:Եթե հաշվի առնենք խաղի վրա ազդող գործոնները, առաջինը խաղադաշտն էր: Խաղը ցույց տվեց, որ տղաների մոտ դիսկոմֆորտ կար: Ալեքսի կորուստը մեզ վրա թանկ նստեց, որովհետև Նիկիտա Բարանովն առաջին անգամ էր խաղում աջ կենտրոնական պաշտպանի դիրքում: Մենք խնդիրներով էինք եկել խաղին. Կովալենկոն չեկավ, Ալեքսը չեկավ, արդյունքում մենք խնդիրներ ունեցանք: Առաջին գոլի դրվագում կոնցենտրացիայի կորուստ եղավ. մի ֆուտբոլիստի անուշադրության պատճառով մենք բաց թողեցինք այդ գոլը: Բայց ես իմ թիմի դեմ ոչ մի առարկություն չունեմ, լավ աշխատել են», – խաղից հետո ասել է Մելիքյանը։ Հաղթանակի դեպքում «Փյունիկը» կդառնա H խմբի միանձյնա առաջատար և գործնականում կապահովեր մասնակցությունը Կոնֆերենցիաների 1/16-րդ եզրափակչում։

Երեկ այս խմբի մյուս խաղում Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի 3։3 է խաղացել շվեյցարական «Բազելի» հետ։ Վերջինս 4-րդ տուրից հետո 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Փյունիկը»՝ 6 միավորով երկրորդն է, իսկ 3-րդ տեղում գտնվող «Սլովանն» ունի 5 միավոր։ «Ժալգիրիսը» 4 միավորով վերջինն է խմբում։ Վերջին երկու տուրից առաջ բոլոր 4 թիմերը հնարավորություն ունեն պայքարելու 1-2-րդ հորիզոնականների համար։ Այո, «Փյունիկի» երեկվա պարտությունն աննախադեպ իրավիճակ է ստեղծել խմբում։ Հոկտեմբերի 27-ին կայանալիք 5-րդ տուրում «Փյունիկը» հյորընկալվելու է «Սլովանին»։ Հիշեցնենք, որ Երևանում Մելիքյանի թիմը Սլովակիայի չեմպիոնին հաղթել էր 2։0 հաշվով։ Առաջիկա խաղում հաղթելու դեպքում «Փյունիկը» 90 տոկոսով կնվաճի 1/16-րդ եզրափակչի ուղեգիր։

Ուստի 5-րդ տուրը կարող է վճռորոշ լինել մեզ համար։ Հետևաբար մոռանալով Վիլինյուսում տեղի ունեցածը «Փյունիկը» պետք է ուժերը կենտրոնացնի առաջիկա հանդիպման վրա։ Այս պահին էլ մենք իրական հնարավորություն ունենք խմբային փուլի արգելքը հաղթահարելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում