Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ալբանացու «հարվածը» Մխիթարյանին և «Ինտերին»․ Հայ ֆուտբոլիստի բենեֆիսը․․․

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Կամպ նոու» մարզադաշտում դրամատիկ պայքարում ոչ-ոքի 3։3 խաղաց «Բարսելոնայի» հետ։ Հիշեցնենք, որ այս թիմերի միջև մեկ շաբաթ առաջ Միլանում տեղի ունեցած մրցավեճում «Ինտերը» առավելության էր հասել 1։0 հաշվով։ Երեկվա խաղում հաշիվը բացվեց առաջին կեսի ավարտից 5 րոպե առաջ։ Իսպանական թիմի կազմում աչքի ընկավ Դեմբելեն։ Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 50-րդ րոպեին, Բարելան հավասարեցրեց հաշիվը։ 13 րոպե անց Լաուտարոն առաջ մղեց միլանյան թիմին։ 82-րդ րոպեին Լևանդովսկին կրկին հավասարեցրեց հաշիվը։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ Գոսենսը նորից առավելությունը տվեց միլանցիներին, բայց ավելացված երկրորդ րոպեին Լևանդովսկին կրկին փրկեց իր թիմին՝ հաշիվը դարձնելով 3։3: «Բարսելոնայի» դեմ դիմակայության երկու մրցավեճերին առանց փոխարինման մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Երկու դեպքերում էլ հայաստանցի ֆուտբոլիստն աչքի ընկավ գրագետ և բարձր որակի խաղով։ Մխիթարյանը կարող էր դառնալ նաև դիմակայության իրական հերոսը, բայց․․․։

94-րդ րոպեին միլանյան ակումբը հակագրոհ ձեռնարկեց, Քրիստիան Ասլանին ու Հենրիխ Մխիթարյանը միասին դուրս եկան դարպասապահի դեմ, սակայն ալբանացի ֆուտբոլիստը ժլատություն անեց ու հարվածեց դարպասին։ «Բարսելոնայի» դարպասապահ Տեր Ստեգենի փրկեց իր թիմին մինչ դեռ Մխիթարյանը գտնվում էր 100 տոկոսանոց գոլային դիրքում։ Տեղի ունեցածը ֆուտբոլայի տգեղ դրսևորում էր, որը «հարված» հասցրեց թե Մխիթարյանին և թե «Ինտերին»։ Վերջինս երեկ հաղթելու դեպքում ժամանակից շուտ կնվաճեր 1/8-րդ եզրափակչի ուղեգիր և հնարավորություն կստանար պայքարելու առաջին հորիզոնականի համար։ Ալբանացու ժլատության հետևանքով իտալական թիմը փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու համար պետք է հոկտեմբերի 26-ին կայանալիք 5-րդ տուրում սեփական հարկի տակ հաղթի Չեխիայի չեմպիոն Պլզենի «Վիկտորիային»։ Այս պահին C ենթախումբը 12 միավորով գլխավոր է «Բավարիան», որը ապահովել է մասնակցությունը 1/8-րդ եզրափակչում։ «Ինտերը» 7 միավորով 2-րդն է, իսկ «Բարսելոնան՝ 4 միավորով 3-րդը։ 4-րդ տեղում գտնվող «Վիկտորիային» չի հաջողվել միավոր վաստակել։ Ինչևէ, արձանագրենք թերևս հետևյալը, 33-ամյա Մխիթարյանը փայլուն ֆուտբոլ է ցուցադրում «Ինտերում» և մասնավորապես Չեմպիոնների լիգայում։ «Բարսելոնայի» դեմ դիմակայությունում տեղի ունեցավ նաև Մխիթարյանի բենեֆիսը։ «Մխիթարյանը շատ լավ մտավ փոխարինման։ Դա կարևոր պահ էր, որն օգնեց մեզ։ Երկրորդ խաղակեսի սկզբում տեխնիկապես լավ չէինք գործում, բայց մրցակցի գոլից հետո ավելացրեցինք։ Մխիթարյանը մեր տարբերակներից մեկն է։ Նա խելացի խաղացող է։ Այսօր նա դաշտի կենտրոնում արեց ինչ, ինչ ես իրեն խնդրել էի։ 2։1 հաշվի ժամանակ փոխարինեցի հարձակվողներից մեկին, որպեսզի թիմը շատ չհոգնի։ Գիտեք, որ մի քանի խաղացողներ շարքից դուրս են մնացել։ «Ռոմայի» հետ խաղից հետո ես գտա այն թիմը, որը փնտրում էի։ «Բարսելոնայի» և «Սասուոլոյի» նկատմամբ տարած հաղթանակները անկյունաքարային են թիմի համար»,- Իտալիայի Ա սերիայի 9-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ խաղից հետո ասել էր «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին։

Վերջինիս խոսքերը վկայում են, որ Մխիթարյանը կարժ ժամանակում դարձել է միլանյան թիմի առանցքային ֆիգուրներից մեկը։ «Մեր մրցակիցն ուժեղ էր, և մենք ցանկություն ունեինք ապացուցելու նաև մեր ուժեղ լինելը՝ հաշվի առնելով վերջին հանդիպումները: Կարևոր հաղթանակ տոնեցինք` ցույց տալով ներքին ուժ, լավագույն որակներ:

Այս հաղթանակը վերադարձրեց մեր վստահությունը»,- «Սասուլոյի» դեմ խաղից հետո ասել էր Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ այս մրցավեճում «Ինտերին» հաղթանակ էր պարգևել բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։ Վերջինիս գոլային փոխանցում էր կատարել հենց Մխիթարյանը։ Ա սերիայում «Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 16-ին սեփական հարկի տակ մրցելով «Սալերտինայի» հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում