Ֆուտզալի աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը քիչ առաջ Պրահայում 4։1 հաշվով հաղթեց Չեխիային։ Մերոնցից հեթ-տրկի հեղինակ դարձավ Վլադիմիր Սանոսյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Արթուր Մելքոնյանը։ Այս թիմերի միջև հոկտեմբերի 8-ին Երևանում տեղի ունեցած խաղում մերոնք հաղթել էին 4։2 հաշվով։
Ավելի վաղ մեր հավաքականը հյուրընլավելիս 4։3 հաշվով առավելության էր հասել Բոսնիա-Հերցեգովինայի նկատմամբ։ Այսպիսով տանելով 3 անընդմեջ հաղթանակ մեր հավաքականը վերջին տուրից առաջ ապահովեց առաջին հորիզոնականը և նվաճեց Աշխարհի առաջնության Էլիտ-ռաունդի ուղեգիր։ Սա պատմական հաջողություն է։
Հայաստանի հավաքականին երբևէ չէր հաջողվել հաղթահարել աշխարհի առաջնության հիմական փուլի արգելքը։