Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչու են աղմկում «պենալի վարպետ» մեր հայրենակիցները

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գոհ է իր ֆուտբոլիստների ցուցադրած խաղից և կարծում է, որ ներկայիս կազմով բարձր արդյունքի են հասել։ Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոնը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում հետխաղյա 11 մետրանոցներով զիջեց մոլդովական «Շերիֆին» և պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ «Մեր թիմը ամեն հնարավորն արեց, բայց ֆուտբոլը այդպիսինն է, մի փոքր բախտավորություն է պետք: Այնուամենայնիվ, ես հպարտ եմ նման թիմ ունենալու համար: Ես բողոքներ չունեմ իմ ֆուտբոլիստներից: Այս դիմակայությունում ավելի շատ հաղթեց մրցակցի փորձը: Մեր ֆուտբոլիստները մեծ պատասխանատվություն զգացին 11 մետրանոցները իրացնելիս: Բայց հոգ չէ, առաջ ենք շարժվում»,- «Շերիֆի» դեմ մրցավեճից հետո ասել է Մելիքյանը։

Վերջինիս դիտարկումները միանգամայն պատեհ պետք է համարել։ Արդեն երկու օր է համացանցում ոմանք խիստ քննադատության են ենթարկում Մելիքյանին և ֆուտբոլիստներին 11 մետրանոց հարվածաշարը ձախողելու համար։ Վստահաբար կարող ենք ասել, որ 11 մետրոնոց հարվածաշարում մարզչին կամ ֆուտբոլիստին մեղադրելը ոչ այլ ինչ է քան ֆուտբոլային անգրագիտություն։ Աշխարհի առաջնության եզրափակչում 11 մետրանոցից վրիպել է լեգենդար Ռոբետո Բաջջիոն, ինչի հետևանքով Իտալիան չնվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Երկրպագուներից ոչ-ոքի սակայն Բաջջիոյին կամ Իտալիայի հավաքականի մարզիչ Արիգո Սակիին չմեղադրեց հավածաշարը ձախողվելու համար։ Չմոռանանք, որ «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»։ Մերոնք կարող էին նաև պարտվել և հնարավոր է «Փյունիկ» հրաժեշտ տված լիներ եվրագավաթների խաղարկություններին։ 11 մետրանոց հարվածաշարը վիճակախաղ է, որտեղ հնարավոր է շարունակ հաղթել, կամ պարտվել։

«Մեր հավատը բավարարում է այնքան, որ չկորցնենք մեր ոգին: «Մենք պարտվում ենք, բայց չենք հանձնվում: Դա շատ կարևոր հանգամանք է, քանի որ երբ դու նպատակ ունես, սպորտում կարևոր է ընդունել պարտությունը ու չկորցնել ոգին, շարունակել հավատալ քո թիմին: Փառք Աստծո, մենք այդպիսինն ենք: Այո, դժվարությունները դեռևս առջևում են, այո դեռևս խնդիրներ կան, որոնց վրա մենք պետք է աշխատենք որպես թիմ: Ամենակարևոնն այն է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք, պետք է տքնաջան աշխատել ու աշխատել և ամեն ինչ լավ կլինի: Իհարկե, ես ափսոսում եմ իմ ֆուտբոլիստներին, որոնք արժանի չէին նման օրվան, բայց դա դաս ու փորձ կլինի նրանց համար: Միգուցե այն, ինչ կորցրել ենք այսօր այստեղ, մի այլ վայրում գտնենք ու ամեն ինչ ստացվի Կոնֆերենցիաների լիգայում: Թող բոլոր անհաջողությունները մնան այստեղ ու Աստված տա, որ այսուհետ հաջողությունը մեզ ուղեկցի»,- ավելացրել է Մելիքյանը: Սեպտեմբերին «Փյունիկը» պայքարը կսկսի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Ու փոխարենը քաջալերենք մեր թիմին, փնովում ենք ֆուտբոլային վիճախաղում պարտվելու մեջ։ Ուժեղ ֆուտբոլ ունենալու համար, անհրաժեշտ ունենալ առողջ հասարակություն։ Այո յուրաքանչյուր պարտություն ակամայից դառնում է հոգեբանական անկման պատճառ։ «Պենալի վարպետ» մեր հայրենակիցներն նպատակաողւված աղ են լցնում վերքերի վրա։

11 մետրանոցից վրիպած ֆուտբոլիստներին անհրաժեշտ հնարավորինս արագ դուրս բերել հոգեբանական վիճակից։ Թիմին անհրաժեշտ է նախապատրաստել առաջիկայում սպսվող կարևոր խաղերի։ Այս ամենը, սակայն շատերը չեն հասկանում, կամ ողղակի չեն ցանկանում հասկանել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում