Wednesday, 04 10 2023
Ռուսաստանն առանց հայերի․ Հայաստանին մերժելու հետևանքը․․․
07:30
Հայ ժողովուրդը բարի է ու վեհ, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պետք է միջամտեն». Կապառոս
Աշխարհի առաջնությանն ընդառաջ․ Հայաստանի հավաքականի դիրքը ՖԻԲԱ-ի աղյուսակում
Ինչու ՈւԵՖԱ-ն չի որակազրկվում Ադրբեջանի ազգային հավաքականին․․․
Հայաստանի հավաքականի իրական դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում
Նանտից՝ Երևան․Արցախցի ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականո՞ւմ
Տիկնիզյանի նպատակը․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կհայտնվի Եվրո-2024-ում
Ի հեճուկս ռուսների․ Սևիկյանը միանում է Հայաստանի ազգային հավաքականին
12:40
Օլիմպիական ուղեգրեր Բելգրադից․ Հայ ըմբիշների ելույթն աշխարհի առաջնությունում
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․

Յուրա Մովսիսյանի ճիշտ դիտարկումը․ Սպերցյանի և Զախարյանի տարբերությունը․․․

Հայաստանի ազգային թիմի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նորմալ է վերաբերվում մեր երկրի հավաքականում խաղալու որոշման պատճառով իր հասցեին հնչող քննադատություններին և մեղադրանքներին։ Հիշեցնենք, որ վերջերս Սպերցյանը երկրպագուների քվեարկության արդյունքներով ճանաչվել էր Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ «Հայաստանն իմ հայրենիքն է, ինչի՞ համար են քննադատում ինձ»,- ասել է Սպերցյանը՝ «Սպորտ Էքսպրես»-ին տված հարցազրույցում։Միաժամանակ, ֆուտբոլիստը նշել է, որ չի ճնշվում, երբ իրեն անվանում են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը:«Ես իմ գործն եմ անում։ Չեմ նայում դրան»,- ասել է նա։ Ռուսները մեծ ափսոսանք են հայտնում, որ Սպերցյանը չի խաղում իրենց երկրի հավաքականում։ Այս համատեքստւմ, ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի Metaratings.ru-ին տված հարցազրույցը լայն արձագանք էր ստացել մասնավորապես Ռուսաստանում։ Հիշեցնենք, որ Մովսիսյանը իր կարծիքն էր հայտնե; Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականում հանդես գալու որոշման մասին։Հիշեցնենք, որ ավելի Զախարյանը խոստովանել էր, որ առաջարկ ուներ Հայաստանի հավաքականից, սակայն ֆուտբոլիստը 15 տարեկանից խաղացել է Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում և ի վերջո որոշել է չփոխել ընտրությունը:

«Ուրիշ ի՞նչ կարելի է ասել, եթե նա խաղում է Ռուսաստանի հավաքականում: Ինձ համար անընդունելի է, որ հայը չի խաղում Հայաստանի հավաքականում: Սակայն դա նրա ընտրությունն է, հաջողություն նրան ապագայում»,- ասել էր Մովսիսյանը։ Որոշ ռուս ֆուտբոլային վերլուծաբաններ Մովսիսյանի դիտարկումը որակել էին սադրիչ։ Խոսվում է, որ Հայաստանի կողմից մեծ ճնշում է գործադրվում Զախարյանի վրա, որը կարող է վնասել նրա կարիերային։ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից Ռուսաստանի բոլոր հավաքականներին և ակումբներին միջազգային մրցաշարերից չեզոքացնելուց հետո Մամուլում շատ է Արսեն Զախարյանին Հայաստանի հավաքական բերելու մասին։ Հիշեցնենք, որ Զախարյանը 4 հանդիպում անց է կացրել Ռուսաստանի ազգային թիմում և ՖԻՖԱ-ի օրենսդրության համաձայն այլևս երբեք չի կարող կրել այլ հավաքականի մարզաշապիկ։ «Ժոֆրեյ Կոնդոգբիայի նախադեպը, ով 5 խաղ անցկացրեց Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում, բայց թույլատվություն ստացավ ՖԻՖԱ-ից փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը եւ ներկայացնել Կենտրոնական Աֆրիկյան հանրապետությունը, շանսեր է բացում Արսեն Զախարյանին տեսնել մեր հավաքականում։ Որքան հասկանում եմ, իր ընտանիքը, մասնավորապես հայրը, պատրաստ է նման քայլի, իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՞ն։ Իհարկե, դրա համար անհրաժեշտ է նաեւ նպաստել նրա տեղափոխությանը որեւէ եվրոպական ֆուտբոլային ակումբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Տենչալով խաղալ Ռուսաստանի ազգային թիմում Զախարյանը մերժել էր Հայաստանի հավաքականում խաղալու հրավերը։ Այստեղ հարց է ծագում, եթե նույնիսկ ՖԻՖԱ-ն տա իր համաձայությունը, արդյուք ճիշտ կլինի նույն Արսեն Զախարյանին ընդունել մեր ազգային թիմ։ Արդյո՞ք ճիշտ կլինի, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քայլեր ձեռնարկի Զախարյանին հավաքական բերելու ուղղությամբ։ Այս հարցերը թերևս թողնենք անպատասխան։ Պատկերն այսպիսին է․ Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներն այսօր գտնվում են ծանր վիճակում։

Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները կարող են էապես փոխել իրավիճակը։Մի կողմ դնելով էմոցիաները՝ մենք պետք է օգտագործենք ստեղծված հնարավորությունը մարտունակ ֆուտբոլային ռեզերվ ստեղծելու։ Ռուսաստանում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներին հայկական ֆուտբոլային քաղաքացիություն շնորհելը պետք է համարել նաև փոխշահավետ գործարք։ Չմոռանանք որ ժամանակակից սպորտում պրոֆեսիոնալիզմը կարևորագույն գործոններից է։ Այս ամենը սակայն չի վերաբերվում Արսեն Զախարյանին։ Վերջինս Հայաստանի հավաքական բերելու համար պետք է լինի հստակ նախապայման։ Այս պարագայում Յուրա Մովսիսյանը միանշանակ ճիշտ է։ Արսեն Զախարյանի հայկական ֆուտբոլային քաղաքացիություն շնորհելու գործընթաց պետք է սկսել միայն այն դեպքում երբ Զախարյանը հրապարակավ ներողություն կխնդրի հայ երկրպագունից Հայաստանը մերժելու համար։Տեղի ունեցող զարգացումների ֆոնին հարկ ենք համարում կրկին հիշատակել Էդուրդ Սպերցյանի օրինակը։

Տաղանդավոր ֆուտբոլիստը ունենալով Ռուսաստանի ազգային թիմում խաղալու բոլոր հնարավորությունները, 2021 թվականին որոշում կայացրեց խաղալու Հայաստանի հավաքականում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում