Sunday, 24 09 2023
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․
Ընդդեմ 250 միլիոնանոց Թուրքիայի․ Կորուստներ մրցակցի ճամբարում
Հայաստանի հավաքականը «ամուր ընկույզ» է դարձել. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիա
Մահ, կամ ազատությո՞ւն․ Անընդունելի օրակարգ Թուրքիայի դեմ խաղի շուրջ
Ռուսները ճնշե՞լ են Օգանեսյանին․ Հայ ֆուտբոլիստն ուրախ է, բայց․․․
Մերժել ռուսներին․ Հայ ֆուտբոլիստի որոշումն ու հայտարարությունը
Արսեն Զախարյանը Հայաստանի հավաքականո՞ւմ․ Նոր զարգացումներ․․․
Որքան է գնահատված Հայաստանի հավաքականը Թուրքիայի դեմ խաղից առաջ
Ֆուտբոլի տոմսի գնի նոր ռեկորդ․ Որքան վճարել Հայաստան-Խորվաթիա խաղը դիտելու համար
16:00
Կրկին Բելգրադում․ Արթուր Ալեքսանյանի ոսկե հնարավորությունը․․․

Թբիլիսիից՝ Երևան․ «Լիվերպուլում» խաղացած լեգենդն ու մյուսներն ընդդեմ «Արարատ-Արմենիայի»

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկորդ փուլի առաջին խաղում այսօր Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» կհյորընկալի էստոնական «Պայդեին»։ Բուքմեյքերները այս խաղի ֆավորիտ են համարում Երևանյան թիմին։ Մասնավորապես, «Արարատ-Արմենիայի» հաղթանակի համար սահմանված է 1.66 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 3․75, իսկ «Պայդեի» հաղթանակը՝ 5․5 գործակցով։ Ինչ է իրենից ներկայացնում էստոնական թիմը և իրականում ինչ հնարավորություններ ունի «Արարատ-Արմենիան»։ Պայդեն Էստոնիայի առաջնության բրոնզե մեդալակիրն է և պայքարը սկսել էր Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլից։ Այստեղ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը անսպասելիորեն պայքարից դուրս էր թողել Թբիլիսիի «Դինամոյին»։ Երկրպագուները գրեթե վստահ էին, որ Կոնֆերենցիաների լիգայում կկայանա հայ-վրացական դիամակություն, բայց․․․։ Ի դեպ Թբիլիսիում 2։1 հաշվով հաղթելուց հետո «Պայդեն» սեփական հարկի տակ պարտվել էր նույն հաշվով և երկրորդ փուլի ուղեգիր էր նվաճել առավելության հասնելով հետխղայա 11 մետրանոցներով։ «Պայդեի» ֆուտբոլիստների տնարսֆերային ընդհանուր արժեքը կազմում է ընդամենը 3․5 միլիոն եվրո։ Այս թիմի ամենաթանակ ֆուտբոլիստը գանացի եզրային կիսապաշտպան Դիբիաս Սեկիրին է, որի տրանսֆերային աժեը 4 միլիոն եվրո է։

Ի դեպ, «Պայդեում» է ելույթ ունենում Էստոնիայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից լենեգդար, Ռագնար Կլավանը։ Վերջինս հայտնի է «Լիվերպուլում» ունեցած ելույթներով, իսկ «Պայդե» տեղափոխվել է անցյալ տարվա ամռանը իտալական «Կալյարիից»։ 36-ամյա Կլավանը Էստոնիայի ազգային թիմի կազմում անց է կացրել 129 հանդիպում և խփել 3 գնդակ։ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների տրանսֆերայի հանրագումարը կազմում է 5․7 միլիոն եվրո։ Մեր թիմի ամեաթանկ ֆուտբոլիստը հոլանդացի կիսապաշտպան Մայլսոն Լիման է, որի տրանսֆերային արժեքը կես միլիոն եվրո է։ Ի դեպ, Լիման հանդիսանում է Հայաստանում ելույթ ունեցող ամենաթանկ ֆուտբոլիստը։ Նշենք, որ մրցաշրջանի ավարտից հետո «Արարատ-Արմենիայիայում» տեղի են ունեցել էական փոփոխություններ։ Թիմը գլխավոր մարզիչ նշանակվեց մեր երկրի լավագույն մասնագետներից մեկը՝ Վարդան Բիչախչյանը։ Թիմին միացան նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Գևորգ Ղազարյանը, Արման Հովհաննիսյանը, Հակոբ Հակոբյանը։ «Արարատ-Արմենիայի» հետ պայմանագիր կնքեց նաև Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» լավագույն ռմբարկու պորտուգալացի Ուգո Ֆիրմինոն։ «Բնականաբար պատրաստ ենք դիամակությանը: Իմ գլխավորությամբ առաջին պաշտոնական խաղն է այլ էլ Կոնֆերենացիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում։ Այդ առումով մտահոգիչ ոչինչ չկա: Առաջադրանքի մասով: Առաջնությունում պայքարելու ենք չեմպիոնության համար, իսկ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում փորձելու ենք ինչքան հնարավոր է առաջ գնալ ու իմ համոզմամբ այս տեսանկյունից ոչ միայն մեզ, այլ հայկական մյուս թիմերի համար, որոնք խաղում են եվրագավաթներում, մեծ նշանակություն ունի վիճակահանությունը: Եկեք առաջ չընկնենք: Եթե պատրաստ ենք, այսօր խոսենք վաղվա խաղից, հետո առաջիկայում ինչ կլինի՝ ժամանակ կունենանք անդրադառնալու: Սելեկցիայի մասով: Այս պահին բավարարում է: Չի բացառվում, որ քանի դեռ ժամանակ ունենք, կունենանք ևս մեկ համալրում»․- նախախաղային մամուլի ասուլիսում ասաց ասաց Բիչախչյանը:

Նշենք, որ Գևորգ Ղազարյանը լիովին չի ապաքինվել վնասվածքից և այսօրվա հանդիպամը չի մասնակցի։ Կարել Վոոլեյդը կարծում է, որ Թբիլիսիի «Դինամոյին» հաղթելուց հետո իր ֆուտբոլիստներտ կարող են հաղթահարել նաև «Արարատ-Արմենիայի» արգելքը։ «Ես հետևում եմ Հայաստանի առաջնությանը, «Արարատ-Արմենիային» այն ժամանակվանից, ինչ Իլյա Անտոնովն էր խաղում թիմի կազմում: Այդ ժամանակ ես Էստոնիայի ազգային հավաքականի մարզիչն էի: Հետևում էի նաև Նիկիտա Բառանովի խաղին, Երևանի «Արարատի» խաղերն եմ նայել: Հետևել եմ, թե ինչպես էր Երևանի «Ալաշկերտը» լավ հանդես գալիս «Գլազգո Ռեյնջերսի» հետ խաղերում: Շատ լավ ավանդություներ ունեք, խաղացողներ:Բարձր եմ գնահատում կոնկրետ «Արարատ-Արմենիայի» խաղը: Նրանք մշտապես խաղում են չեմպիոնության համար, բարձր մակարդակի թիմ է: Անկախ նրանից նոր մարզիչ ունեն ու նոր խաղացողներ են ձեռք բերել, բարդ է լինելու, բայց մենք փորձելու ենք: Հարգում ենք բոլորին: Ես նոր եմ գլխավորել թիմը, բայց «Պայդեն» ինձ համար շատ կարևոր թիմ է: Դեռ 18 տարեկան հասակում որպես խաղացող ներկայացրել եմ «Պայդեն»: Անցած մրցաշրջանում մենք նվաճել ենք երկրի գավաթը՝ հաղթելով «Ֆլորային», որը շատ լավ թիմ է: Թբիլիսիի «Դինամոյին» անցանք:

Հիմա մեր մյուս խնդիրը՝ անցնել «Արարատ-Արմենիային»: Ինչքան էլ դա դժվար լինի, մեր խաղացողները լավ մոտիվացված են, ունեն զգալի փորձ: Նրանցից ոմանք գուցե շուտով կավարտեն իրենց կարիերան ու մենք ուզում ենք պատմություն կերտել, որովհետև «Պայդեն» չունի եվրագավաթներում խաղալու մեծ փորձ: Նույնիսկ եվրագավաթային գոտում չենք եղել, այստեղ ենք գավաթը նվաճելու շնորհիվ: Տեսնենք ինչպես կստացվի»,- նշել է էստոնացի մասնագետը: «Արարատ-Արմենիա»-«Պայդե» հանդիպումը տեղի կունենա Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կսկսվի ժամը 19-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում