Հուլիսի 14-ին, 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի գավաթի խաղարկության «Արարատ» – «Շկենդիայի» խաղը կսպասարկի մրցավարների ուկրաինական բրիգադը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Մրցավարն է Ալեքսեյ Դերևինսկին, մրցավարի օգնականներն են Սեմյոն Սլոնչակն ու Անդրեյ Սկրիպկան: Չորրորդ պաշտոնյան է Եվգենի Արանովսկին:






































