Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

NBA-ից՝ Երևան․ Հայաստանի ազգային հավաքականը սկսում է պայքարը

Տևական դադարից հետո բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը ելույթ կունենա Երևանում։ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կսկսվի SADA CUP միջազգային մրցաշարը, որին կմասնացեն նաև Իրանը, Սիրիան, ինչպես նաև ԱՄՆ-ի թիմը։ Հունիսի 27-ին էլ Հայաստանի ազգային հավաքականը կմենի Մալթա, որտեղ հունսի 28-ինց հուլիսի 3-ը տեղի կունենա փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային թիմը գլխավորում է NBA-ում երկար տարիներ աշխատած, ճանաչված մասնագետ Ռեքս Քալամյանը։ Հայաստանի ազգային թիմը 2016 թվականին հաղթող էր դարձել փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում։ Կհաջողվի՞ կրկնել հաջողությունը։

«Ունենք նոր թիմ, նոր խաղացողներ։ Արդեն հասցրել ենք 7 մարզում անցկացնել, առջևում մեզ սպասվում են SADA CUP միջազգային մրցաշարի խաղերը, որից հետո կմեկնենք Մալթա Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Աշխատում ենք ոչ միայն խաղացողների անհատական որակների բարելավման ուղղությամբ, այլև թիմային խաղի վրա։ Շատ ժամանակ չունենք. մեզ համար յուրաքանչյուր օր շատ կարևոր է։ Մեր գլխավոր նպատակը այնքան հաղթանակը չէ, որքան զարգացումը։ Մենք ուզում ենք պայմաններ ստեղծել, որի հիման վրա հնարավոր կլինի Հայաստանում բասկետբոլը կայուն զարգացնել։ Ամեն տարի աշխատում ենք այդ ուղղությամբ և փորձում բարելավել պայմանները։ Հայաստան գալուս հիմնական նպատակ դա է։ Աշխատում ենք տարբեր լեզուներով՝ անգլերենով, հայերենով և բասկետբոլի լեզվով։ Հիմնականում աշխատում ենք հենց բասկետբոլի լեզվով։ Թիմը հասցնում է գրեթե ամեն ինչ, բայց հիմնականում առաջնորդվում ենք NBA-ի ոճով։ Կիրառում եմ այն ամենը, ինչ սովորել եմ այս 25 տարիների ընթացքում։ Պետք է նշեմ, որ խաղացողները բավականին շատ գիտելիքներ ունեն խաղի մասին, ինչն ինձ օգնում է մարզումների ժամանակ»,– լրարգրողների հետ զրույցում ասաց Քալամյանը։

Մեր առաջատար խաղացողներից Անդրե Սփայթ-Մկրտչյանը հուզված է Հայաստանի հավաքական վերադարձով, նաև բարձր է գնահատում Ռեքս Քալամյանի ներկայությունը ազգային թիմում. «Ուրախ եմ, որ վերադարձել եմ և շարունակելու եմ ելույթներս Հայաստանի ազգային հավաքականում։ Հաճելի է նաև, որ Հայաստանում տեղի է ունենալու SADA CUP միջազգային մրցաշարը։ Ես բոլորին պատմում եմ այս իրադարձության մասին և խորհուրդ տալիս գալ և երկրպագել հավաքականին։ Սա մեզ համար հիանալի փորձություն է Եվրոպայի առաջնությունից առաջ։ Ուրախ եմ, որ ունենք նոր գլխավոր մարզիչ՝ Ռեքս Քալամյանը, ով պրոֆեսիոնալ մասնագետ է։ Հույս ունենք, որ նրա հետ մի շարք հաջողությունների կհասնենք»,- ասաց Սփայթ Մկրտչյանը: Հայաստանի հավաքականի մեկ այլ բասկետբոլիստ՝ Ալբերտ Թադևոսյանը ևս կարևորեց այն հանգամանքը, որ ազգային հավաքականը գլխավորում է Ռեքս Քալամյանը, ինչպես նաև խոսեց մարզումային ընթացքի մասին.«Շատ ուրախ ենք, որ մեզ հետ աշխատում է նման բարձրակարգ մարզիչ, ինչպիսին Ռեքս Քալամյանն է։ Ազգային հավաքականի դադարը բավականին երկար տևեց և ինձ թվում է՝ և՛ խաղացողները, և՛ երկրպագուներն անհամբերությամբ ու կարոտով սպասում էին այս օրերին։ Աշխատում ենք քրտնաջան, մարզումները բարդ են, բոլորս հոգնում ենք, բայց հաճույքով ենք այդ ամենն անում։ Երջանիկ եմ և շնորհակալ, որ այս թիմի մի մասն եմ կազմում, հուսով եմ՝ մեզ մոտ ամեն ինչ կստացվի, և Մալթայից կվերադառնանք ոսկե մեդալներով»,- ասաց Թադևոսյանը։Նշենք, որ Հայաստանի ազգային թիմին է միանալու նաև Ֆրանսիական «Լիոնի» առաջատար Քրիս Ջոնը։ Վերջինս Երևան կժամանի Ֆրանսիայի չեմպիոնի կոչման եզրափակիչ շարքի ավարտից հետո։

Ինչևէ փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը մասնակցելու է նաև Ադրբեջանի ազգային թիմը, որը սակայն այլ ենթախմբում է։ Այս երկրի հավաքականի հետ մրցավեճը այնուամենայնիվ հնարավոր է փլեյ-օֆֆում։ Ներմայում մեր հավաքականի գլխավոր խնդիրն է հաջող ելույթ ունենալ SADA CUP-ում և հաղթահարել փոքր երկրիների Եվրոպայի առաջնության խմբային փուլի արգելքը։ Վաղը մեր հավաքականը կմրցի ԱՄՆ-ի թիմի, հունիսի 25-ին՝ Իրանի, իսկ մայիսի 26-ին Սիրիայի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում