Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը լիահույս է, որ հունիսի վերջին Մալթայում մեկնարկելիք փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը կկրկնի 2016 թվականի հաջողությունը։ Այդ տարի մեր հավաքականը նվաճել էր չեմպիոնի կոչումը։ Մալթա մեկնելուց առաջ Հայաստանի ազգային թիմը կմասնակցի Երևանում կայանալիք SADA Cup-ին։ Միջազգայի մրցաշարին կմասնակցեն նաև ԱՄՆ-ի թիմը Իրանը և Սիրիան։
«SADA-ի ղեկավարությունը քաջ գիտակցում է բասկետբոլի զարգացման կարևորությունը Հայաստանում և աշխարհում։ Սա մեկ ամսվա համագործակցություն չէ։ Այն իր բնույթով բացառիկ է, և նպատակն է ամուր հիմքեր ստեղծելը։ Այս պահին համագործակցում ենք միայն ազգային հավաքականի մասով, սակայն այս մրցաշարերի ավարտից հետո քննարկելու ենք հետագա պլանները»,- անդրադառնալով SADА-ի համագործակցությանն լրագրողների հետ հանդիպմանը ասաց Նազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում