Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի հավաքականի աննախադեպ վերելքը դասակարգման աղյուսակում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը աանախադեպ վերելք է գրանցել համաշխարհային դասակարգման աղյուսակում։ Աշխարհի առաջնության ընտրական փուլից հետո մեր ազգային թիմը առաջադիմել է միանգամից 18 աստիճանով, հանգրվանելով 57-րդ հորիզոնականում։ Նման առաջընթաց չի հաջողվել գրանցել որևէ հավաքականի։ Համեմատության համար նշենք, որ առաջընթացի ցուցանիշով երկրորդ տեղում Բոլիվիայի ազգային թիմ է, որն առաջադիմելով 11 հորիզոնականով այս պահին 70-րդն է։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը երեք անընդմեջ հաղթանակ տանելով աշխարհի առաջնության ընտրանի փուլում, C եթնախմբում զբաղեցրել էր առաջին հորիզոնականը։ Այս տարվա ապրիլին Բուղարիայում կայացած մրցաշարի վերջին տուրում երեկ մեր ֆուտբոլիստները 2։1 հաշվով առավելության էին հասել Կոսովոյի նկատմամբ։ Մինչ այս երկու հավաքականները 6-ական միավորով կիսում էին 1-2-րդ հորիզոնականները։ Խփած և բաց թողած գնդակների անհամեմատ ավելի բարձր ցուցանիշի շնորհիվ Հայաստանի հավաքականը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Տանելով երկուական անընդմեջ հաղթանակ Հայաստանը և Կոսովոն երկրորդ տուրից հետո նվաճել էին աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի ուղեգրեր։ Վերջին հանդիպումը պայքար էր առաջին հորիզոնականի համար։ Մեր ազգային թիմի ենթախմբում հաղթող դառնալու համար բավարար էր նույնիսկ ոչ-ոքին, բայց․․․։ Ցուցաբերելով բարձր կամային հատկանիշներ Հայաստանի հավաքականը գրանցել էր պատմական հաջողություն։Ֆուտզալի Հայաստանի հավաքականին երբևէ չէր հաջողվել 100 տոկոսոնոց արդյունքով ընտրական խմբում զբաղեցնել առաջին հորիզոնականը։ Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 11։0 հաշվով առավելության էր հասել Շոտլանդիայի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում 3։0 հաշվով հաղթել Բուլղարիային։ Ընտրական փուլի 24 հավաքականների պայքարում Հայաստանի հավաքականը ցույց էր տվել լավագույն արդյունքը։ Մասնավորապես, ընտրական 6 ենթախմբում (յունաքանչյուրում 4-ական հավաքականի)բացի Հայաստանից 100 տոկոսանոց արդյունք ցույց էին տվել նաև D ենթախմբում ընդգրկված Լիտվան և F խմբում՝ Մոլդովան։ Խփած և բաց թողած գնդակների ցուցանիշով սակայն Հայաստանի հավաքականը չուներ հավասարը։ Մասնավորապես մեր խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությունը +15 է։

Այս հաշվարկում Լիտվան գրանցել էր +7, իսկ Մոլդովան՝ +6 արդյունք։ Համեմատության համար նշենք նաև, որ А խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրած Գերմանիայի ազգային հավաքականը երեք խաղում վաստակել էր 7 միավոր։ Հայաստանի ազգային հավաքականը լավագունների շարքում էր նաև ամենքիչ գնդակ բաց թողած հավաքականների հաշվարկում։ Երեք խաղում Հայաստանի հավաքականը սեփական դարպասն էր ընդունել ընդամենը մեկ գնդակ։ Մյուս 23 հավաքականներից նմակ արդյունք էր գրանցել միայն Լիտվայի ազգային թիմը։ Ինչևէ, Հայաստանի ազգային հավաքականը ընտրական փուլում և դասակարգման աղյուսակում ուղղակի գերազանց արդյունք գրանցեց։ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար սակայն երկարատև և ծանր պայքար է սպասվում։ Ընտրական փուլի միջոցով հիմնական փուլի ուղեգիր նվաճած 12 հավաքականներին միանալու են ավելի բարձր վարկանիշ ունեցող 24 հավաքականներ։ Հիմնական փուլում՝ 36 հավաքականները վիճակահանության միջոցով բաժանվելու են 12 ենթախմբերի, որոնցում լինելու են 3-ական հավաքականներ։ Խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած 12 հավաքականները կնվաճեն աշխարհի առաջնության էլիտ ռաունդի ուղեգրեր։ Անմիջապես էլիտ ռաունդում կհայտնվեն նաև 12-րդ ենթախմբերում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած և լավագույն արդյունք ցույց տված 4 հավաքականները։ Մյուս 8 հավաքականները Էլիտ ռաունդի 4 ուղեգրերը կվիճարկեն փլեյ-օֆֆում։

Այսինքն հիմնական փուլից հետո աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարը կշարունակեն եվրոպական 20 հավաքականներ։ Նշենք, որ Էլիտ ռաունդում հավաքականները միմյանց հետ մրցելու են երկու անգամ, տանը և դուրսը սկզբունքով։Աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլի վիճակահանությունը կայանալու է այս տարվա հուլիսի 6-ին։ Հիմնական փուլը սակայն մեկնարկելու է 2023 թվականի մարտին։ Ուկրաինայի նկատմամբ ցուցաբերած ռազմական ագրեսիայի պատճառով Ռուսաստանի ազգային հավաքականը չի մասնակցում ընտրական մրցաշարին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում