Monday, 15 08 2022
Առանց ֆուտբոլ Հայաստա՞ն․ Ովքեր «Հանրապետականը» հասցրին անդունդի եզրին․․․
Վերջին միջադեպերի պատճառով Հանրապետական մարզադաշտը կարող է որակազրկվել. ՀՖՖ-ի և «Փյունիկ»-ի համատեղ հայտարարությունը
Մեծ ռևանշի ժամանակը․ Հաղթել Մադրիդի «Ռեալին» հաղթած մրցակցին․․․
«Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել․ ՀՖՖ-ի և «Փյունիկ» համատեղ հայտարարությունը
Սերժ Սարգսյանի պատասխանը Լևոն Արոնյանին
Այս հաղթանակի մեջ շատ մեծ ներդրում ունի Լևոն Արոնյանը․ Գաբրիել Սարգսյան
Ինչպես «Զվարթնոցում» դիմավորեցին շախմատի օլիմպիական փոխչեմպիոններին
Սա վերջին տարիների հայկական սպորտի ամենավառ սենսացիան էր․ Կարեն Գիլոյան
16:38
Ուղիղ․ Շախմատի Հայաստանի հաղթանակած հավաքականը վերադառնում է տուն
13:45
Գոռ Խաչատրյանը՝ հրաձգության աշխարհի չեմպիոն
Աղավնոյից՝ Կոսովո․ Ծեծկռտուք և քաղաքական «բարդակ» «Հանրապետականում»
«Փյունիկը» պարտվեց Սերբիայի չեմպիոնին և կմրցի «Շերիֆի» հետ
18:23
Հուսով եմ, որ նման սենսացիոն ելույթը կարժանանա համարժեք ճանաչման. Արոնյանը շնորհավորել է նախկին թիմակիցներին
13:20
Հայաստանի հավաքականը Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն
13:03
Հայաստանի հավաքականը հաղթեց Իսպանիային
Թասիբի խաղ «Հանրապետականում»․ Ինչ խնդիր պետք է լուծի «Փյունիկը»
09:40
Շախմատային օլիմպիադա․ Հայաստան-Իսպանիա․ Ուղիղ հեռարձակում
18:06
Հայաստանի հավաքականը գեղեցիկ ոճով հաղթեց Ադրբեջանին
13:16
Շախմատի օլիմպիադա․ Ադրբեջան-Հայաստան․ Ուղիղ հեռարձակում
12:10
Որոշման արժեքը․ Օլիմպիական չեմպիոնը հանդես կգա Հայաստանի հավաքականում, թե՞…
10:16
Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն այսօր կմրցեն Ադրբեջանի հետ
Փառահեղ. Հայաստանի հավաքականը հաղթեց Հնդկաստանին
Իմ ազգանունը Սպերցյանը է․ Ինչպես ծագող աստղը հայտվեց Հայաստանի հավաքականում
19:20
Հայաստանի հավաքականը հաղթեց Իսրայելին
19:00
Հայաստանը գերդրամատիկ պայքարում ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ և պահպանեց առաջատարի դիրքը
14:40
Շախմատային օլիմպիադա․ Հայաստան-ԱՄՆ՝ ուղիղ հեռարձակում
Լևոն Արոնյանի որոշումը․ Այսօր՝ Հայաստան-ԱՄՆ
Ինչու խեղճացավ «Փյունիկը»․ Մեր չեմպիոնի ճանապարհային քարտեզը․․․
«Փյունիկը» խոշոր հաշվով պարտվեց Բելգրադում
18:20
Ֆանտաստիկ. Հայաստանի հավաքականը 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Մխիթարյանը կմնա՞ Հռոմում հեռանալով «Ռոմայից»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ

Ֆուտբոլի ազգային Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել իտալական մեկ այլ ակումբում։ Երեկ տեղեկություն տարածվեց, որ Հռոմի «Լացիոն» լրջորեն հետաքրքրված է «Ռոմայի» հայ կիսապաշտպանի ծառայություններով: Նշենք, որ Մխիթարյանը դեռևս նոր պայմանագիր չի կնքել «Ռոմայի» հետ, իսկ ներկայիս պայմանագիրը մայրաքաղաքային թիմի հետ ավարտվում հուլիսի 1-ին: Պայմանագրի ավարտից հետո հայ կիսապաշտպանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մխիթարյանը մոտ է «Ռոմայի» հետ պայմանագրի երկարաձգմանը։ Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն վերջին շրջանում քայլեր էր ձեռնարկել հայ ֆուտբոլիստին թիմում պահելու համար։ Ըստ իտալական մամուլի Մոուրինյոն «Ռոմայի» ղեկավարությանը միջնորդել էր, որպեսզի Մխիթարյանին նոր պայմանագիր առաջարկվի։ Ա սերիայի 31-րդ տուրի «Սամպդորիայի» դեմ հանդիպումից հետո Մոուրինյոն կրկին հայտարարել էր, որ շատ է ցանկանում Մխիթարյանի հետ աշխատել նաև հաջորդ մրցաշրջանում։ «Մխիթարյանին հարցում երկու կարծիք լինել չի կարող։ Կասկած չկա, որ նա պետք է թիմին։ Ես ուզում եմ, որ նա մնա։

Ես զգում եմ, որ նա նույնպես ցանկանում է մնալ «Ռոմայում»։ Ես գիտեմ, որ ակումբի ղեկավարությունն ու մարզական տնօրեն Պինտոն ցանկանում են նոր պայմանագիր առաջարկել Մխիթարյանին։ Բոլորս լավ գիտենք Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի մասին։ Նա ամեն ինչ կանի, որպեսզի իր ֆուտբոլիստները երջանիկ լինեն: Ես գիտեմ, որ Մխիթարյանը երջանիկ է «Ռոմայում» ։Դա հույս է ներշնչում, որ մոտ ժամանակներս այդ հարցը կլուծվի և Միկին նոր պայմանագիր կկնքի մեզ հետ»,- նշել էր Մոուրինյոն։ Մարտի վերջին իտալական լրատվամիջոցների պնդում էին, որ Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանը ևս կմնա «Ռոմայում»։ Նշվում էր, որ Հռոմի թիմը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել հայ կիսապաշտպանին և որ առաջիկա օրերին «Ռոմայի» ղեկավարները պետք է հանդիպեին Մինո Ռայոլայի հետ։ La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով «Ռոման» առաջարկ էր ներկայացրել հայ կիսապաշտպանին՝ պայմանագիրը մեկ մրցաշրջանով երկարաձգելու մասին: Հռոմի ակումբն առաջարկել էր պայմանագիր՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով և ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու հնարավորությամբ։ Calciomercato-ի աղբյուրի համաձայն էլ նոր պայմանագրի երկարաձգման հիմքում ֆուտբոլիստի աշխատավարձի կրճատումն էր։ Ներկայում Մխիթարյանի տարեկան աշխատավարձը 4 միլիոն եվրո է։ Նոր պայմանագրով «Ռոման» առաջարկում էր Մխիթարյանին տարեկան 2 միլիոն եվրո։

«Ռոմայում» մնալու և մեծ ցանկության և նոր պայմանագրի վերաբերյալ Մինո Ռայոլայի հետ սպասվող բանակցությունների մասին հաստատել էր նաև Մխիթարյանը։ «Անկասկած, հիանալի եմ զգում «Ռոմայում», ինձ անչափ դուր է գալիս Հռոմը, երկրպագուները հրաշալի են, շնորհակալ եմ նրանց ջերմ վերաբերմունքի համար։ Ինձ համար կարևորը թիմի նպատակասլացությունն է: Ես միշտ ցանկանում եմ հաղթել ու խաղալ հաղթելու ցանկություն ունեցող թիմում։ Հիմա աշխատում եմ չմտածել դրա մասին, պարզապես հաճույք եմ ստանում «Ռոմայում» անցկացրած ամեն վայրկյանից։ Սպասում եմ գործակալիս ու ակումբի ներկայացուցիչների հանդիպմանը, որից հետո ամեն ինչ պարզ կլինի»,- Vnews-ին տված հարցազրույցում ասել է հայ կիսապաշտպանը։ «Ռոմայի» հետ պայմանագրի ավարտին մնացել է 40 օրից էլ քիչ ժամանակ, սակայն այն երկարաձգելու վերաբերյալ խոսակցությունները կարծես դադարել են։ Ավելին, արդեն իսկ խոսվում է Մխիթարյանի «Լացիո» տեղափոխվելու մասին։ Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Լացիոն» մրցաշարային աղյուսակում «Ռոմայի» «հարևանն» է։ 33-րդ տուրից հետո «Ռոման» 58 միավորով 5-րդն է, իսկ «Լացիոն»՝ 56 միավորով 6-րդը։ «Ռոմայի» կազմում Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 41 հանդիպման, դարձել է 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Հայ ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ հստակեցում կլինի առաջիկա օրերին։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև Իտալիայի չեմպիոնի կոչման համար պայքար մղող երկու ակումբները՝ «Միլանը» և «Ինտերը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում