Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Մեր հավաքականի արժեքը Մխիթարյանի հեռանալուց հետո․ Ով է ամենաթանկ ֆուտբոլիստն այսօր

Հենրիխ Մխիթարյանի հեռանալուց հետո կտրուկ փոխվեց նաև ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ընդհանուր արժեքը։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի այսօր մեր հավաքականում ելույթ ունեցող խաղացողների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 27․8 միլիոն եվրո։ Վերջին 10 տարիներին Հայաստանի գլխավոր թիմի արժեքը այսքան ցածր չէր եղել։ Տարիներ շարունակ Մխիթարյանը եղել է մեր հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Նրա տրանսֆերայի հաշվին Հայաստանի հավաքականի ընդհանուր արժեքը գերազանցում էր 30 միլիոն եվրոն։ Ներկայում Մխիթարյանի տրանսֆերը գնահատված է 10 միլիոն եվրո։ Ինչևէ, ով է այսօր Հայաստանի ազգային թիմի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Ըստ տրանսֆերմարկետ պարբերականի առաջին հորիզոնականում ամերիկյնան «Կոլումբոս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանն է։ Վերջինիս տրանսֆերային արժեքն այս պահին 8 միլիոն եվրո է։ Բելգիական «Բրյուգեի» հարձակվող Սարգիս Ադամյանը և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այս պահին կիսում են 2-3-րդ հորիզոնականները։ Նրանց արժեքն գնահատված է 3 միլիոն եվրոյով։ Նշենք, որ Ադամյանի տրանսֆերային արժեքը շարունակում է նվազել։ 2020 թվականի ամռանը նրա տրանսֆերը 5 միլիոն եվրո էր։

Վերջին 3 ամսում Ադամյանի տրանսֆերային արժեքը նվազել է ևս կես միլիոն եվրոյով։ Կես միլիոն եվրոյով նվազել է նաև «Ռոստովի» կիսապաշտան Խորեն Բայրամյանի տրանսֆերը հասնելով 2 միլիոն եվրոյի։ Մեր ամենաթանակ ֆուտբոլիստներից Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի տրանսֆերը շարունակում է մնալ 2․5 միլիոն եվրո։ Անդրադառնանք նաև Սլովակիայի «Ժիլինայից» լեհական «Պոգոն» տեղափոխված Վահան Բիչախչյանին։ Դեկտեմբերին մեր ֆուտբոլիստի արժեքը ավելացել է 300 հազար եվրոյով և այժմ կազմում է 900 հազար եվրո։ Բիչախչյանը մոտ է միլիոն եւ ավելի տրանսֆերային արժեք ունեցող հայաստանցի ֆուտբոլիստների շարքում հայտնվելուն։ Օրեր առաջ Բիչախչյանը ճանաչվել էր լեհական թիմի փետրվար ամսվա լավագույն ֆոըտբոլիստ։ Հավանականությունը մեծ է, որ առաջիկա ամիսներին Բիչախչյանի տրանսֆերը զգալիորեն կավելանա։ 900 հազար եվրո է նաև ղազախական «Աստանայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը։ Ամփոփելով տրանսֆերային վերջին փոփոխությունները հասկանանք թե ովքեր են այս պահին Հայաստանի հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստները։ Անդրադառնանք թերևս միլիոն և ավելի տրանսֆերային արժք ունեցող խաղացողներին։ Եվ այսպես, Սպերցյանին և Ադամյանին հաջորդում է Տիգրան Բարսեղյանը, իսկ Խորեն Բայրամյանը եզրափակում է լավագույն հնգյակը։ 6-րդ հորիզոնականում է «Բոկա Խունյորիս» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։

Վերջինիս տրանսֆերային արեժքը ևս կազմում է երկու 1․7 միլիոն եվրո։ 7-րդ հորիզոնականում է իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը։ Նրա տրանսֆերային արժեքը փոփոխություններ չի կրել և շարունակում է կազմել 1․2 միլիոն եվրո։ Փաստորեն, այսօր Հայաստանի հավաքականում խաղում են միլիոն և ավելի տրանսֆերային արժեք ունեցող 7 ֆուտբոլիստներ։ Նույնիսկ Մխիթարյանի հեռնալուց հետո հավանական է, որ այս տարի Հայաստանի ազգային թիմը կունենա միլիոն և ավելի տրանսֆերային արժեք ունեցող 10 ֆուտբոլիստ։ Բիչախչյանն ու Կամո Հովհաննիսյանը մոտ են միլիոնի շեմն անցնելուն։ Հնարավոր է, որ մոտ ապագայում Հայաստանի հավաքականին միանան Ռուսաստանում հանդես եկող ֆուտբոլիստներ որոնք մինչև ռուս-ուկրաինական պատերազմը հակված չէին խաղալու Հայաստանի հավաքականում։

Օրինակ Մոսկվայի «Լոկոմոտիվի» ներկայացուցիչ Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արեժքը 2․8 միլիոն եվրո է։ Ռուսաստանի ազգային թիմի որակազրկելուց հետո հավանական է, որ այս ֆուտբոլիստը առաջիկայում կրի Հայաստանի ազգային թիմի մարզաշապիկը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում